Հոդվածներ
Իրական հարսանիքներ
Սա նորապսակների առաջին հարսանեկան պարն էր. հանկարծ դիջեյը դադարեց նվագել, իսկ հարսը սկսեց ճչալ և լաց լինել
Բրեդը և Մելիսան իրենց հարսանիքին սպասում էին մեծ անհամբերությամբ՝ մանրամասն պլանավորելով յուրաքանչյուր մանրուք:
Առաջին հարսանեկան պարի համար նրանք ընտրել էին Մարկ Ուիլսի «Like There’s No Yesterday» երգը, քանի որ Մարկը հարսի սիրելի երգիչն է: Պարի առաջին վայրկյանները շատ հանդարտ էին ընթանում, մինչև դիջեյի ներողություն խնդրելը և նվագը դադարեցնելը:
Բանն այն էր, որ Բրեդը իր սիրելիի համար անակնկալ էր պատրաստել և հարսանիքին հրավիրել նրա սիրելի երգիչին, ով կենդանի կատարմամբ շարունակեց կատարումը:
Իսկ թե ինչ եղավ հետո, նայեք տեսանյութը :)
Այսօր այս երջանիկ զույգը մեծացնում է իրենց փոքրիկին: