Հոդվածներ
Նորություններ
Oved Cohen-ի հարսանյաց զգեստների 2015 ցնցող հավաքածուն
Աշխարհահռչակ իսրայելական նորաձևության Oved Cohen դիզայներական տունը ներկայացրել է հարսանյաց զգեստների 2015 թվականի ցնցող հավաքածուն:
Շքեղ հարսանյաց զգեստները զարդարված են թանկարժեք բյուրեղներով և մարգարիտներով, իսկ զգեստների վրա կարված նուրբ գործվացքներն ուղղակի հիասքանչ են դարձնում դասական համադրությունները:
«Ես բոլոր դիզայներական աշխատանքներում ներդնում եմ իմ հոգին ու ներաշխարհը, որոնք էլ իմ կախարդիչ հարսանյաց զգեստների կարևոր և առաջնային գրավականն է համարվում»,-նշում է դիզայները:
Wedding.am-ը՝ վկայակոչելով NewBerry-ին, ներկայացնում է Օվեդ Քոենի կախարդիչ հարսայած զգեստների նոր հավաքածուն: