Հոդվածներ
Դիզայներ Ֆաինա Հարությունյանը պատրաստվում է մայրանալ (ֆոտո)
Շատ հաճախ հայտնի անձինք նախընտրում են չբարձրաձայնել իրենց անձնական կյանքում տեղի ունեցող նորությունների մասին: Սակայն, հենց իրենց հայտնիությամբ պայմանավորված, նրանց երկար ժամանակ չի հաջողվում բոլորից թաքուն պահել իրենց կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները:
Սակայն սոցիալական ցանցերը շատ հաճախ բացահայտում են այն, ինչ խնամքով թաքցնում են հայտնիները: Այդպես էլ դիզայներ Ֆաինա Հարությունյանի երկրպագուներն իմացած նրա և ռեժիսոր Արտյոմ Աբովյանի ամուսնության մասին:
Դիզայները նախընրել էր իր կյանքում տեղի ունեցած այդ նշանակալի իրադարձության մասին պատմել Facebook-ում կարգավիճակի փոփոխությամբ՝ նշելով, որ փետրվարի 28-ին ամուսնացել է:
Ինչպես Wedding.am-ին հայտնել են դիզայների երկրպագուները՝ տաղանդավոր զույգի նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: Ֆաինա Հարությունյանը շուտով լույս աշխարհ կբերի իր առաջնեկին:
Դե ինչ, Wedding.am-ը մաղթում է նրան երջանիկ մայրություն, փոքրիկին՝ խաղաղ մանկությունը և ընտանեկան հարատև սեր: