Հոդվածներ
Քրիստինա Կույումչյանը և Վարուժան Մարգարյանը բաժանվե՞լ են
Այսօր համացանցում քննարկման թեմա դարձան «Կայարան» սերիալի դերասաններ Քրիստինա Կույումչյանի ու Վարուժան Մարգարյանի հարաբերությունները: Երկրպագուների կարծիքով՝ զույգը բաժանվել է:
Պարզելու համար ասեկոսեների իսկությունը՝ BlogNews.am-ը կապ է հաստատել և՛ Քրիստինայի, և՛ Վարուժանի հետ: Հարցին՝ ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ զույգը բաժանվել է, Քրիստինան չցանկացավ պատասխանել: Դիտարկմանը, որ զույգը հեռացրել է համատեղ լուսանկարները, Քրիստինան ասաց, որ չի ուզում մեկնաբանել այդ փաստը: Վարուժանը ևս չցանկացավ պատասխանել «Ճի՞շտ է արդյոք, որ Վարուժան-Քրիստինա զույգը բաժանվել է» հարցին, փոխարենը մեկնաբանեց, թե ով է աղջիկը, ում հետ դերասանը ներկայացել է երեկույթին, իսկ հետո համատեղ լուսանկարը տեղադրել իր սոցէջում. «Լուսանկարի աղջիկն ընկեր է, զուտ ընկեր»: Դիտարկմանը, թե ինչու է Վարուժանն այդ երեկույթին ներկայացել ոչ թե Քրիստինայի, ինչպես սովորաբար է լինում, այլ անծանոթուհու հետ, Վարուժանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում մանրանալ այս թեմայի շուրջ, կներեք»
Հղումը՝ BlogNews.am-ի