Հոդվածներ
Տաղանդավոր երիտասարդը
Wedding.am-ը հանդիսանալով հայկական առաջին հարսանեկան լրատվամիջոցը, սիրով ներկայացնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ հարսանիքի մասին: Հատուկ մեր ընթերցողների համար սկսել ենք նոր շարք՝ ներկայացնելու ենք դեռ չբացակայտված տաղանդներին, որոնց մասին վստահ ենք հետագայում շատ են խոսելու: Մենք փոքրիկ հարցազրույց ունեցանք շատ երիտասարդ, բայց շատ տաղանդավոր դհոլահար Աշոտ Այվազյանի հետ: Աշոտը հաճախում է դհոլի 6 տարեկանից: Նա շատ երաժշտասեր ընտանիքից է և դեռ մանկուց ուղիները տանում էին դեպի երաժշտական աշխարհ: Սիրել է հարվածային գործիքները և միշտ առանձնացրել դհոլը, որպես երաժշտության «սիրտ» :
Աշոտ Այվազյանի հայրը սիրողական նվագել է ակարդիոն, իսկ մայրը դաշնամուր: Սակայն չշարունակելով իրենց երազած ուղին և գործը մանկուց սերմանել են իր մեջ նպատակին հասնելու անհագ ձգտում ունենալ և միշտ առաջ շարժվել ե հենց դրա շնորհիվ այսօր Աշոտը շատ լավ երաժիշտ է :
Լինելով այսքան երիտասարդ նա արդեն դասավանդում է փոքրիկներին: Ունի շատ աշակերտներ, որոնք արդեն մեծ նվաճումների տեր սաներ են համարվում: Նրա հետ մի անգամ շատ զվարճալի դեպք է եղել: Շփոթել են հայ հայտնի երգիչի հետ, նույնիսկ գումար են տվել և խնդրել քույրիկի մասին երգ երգել: Նա երկար բացատրել է, որ դհոլահար է և չի կարող երգել: Դհոլոհարին լսել են նաև արտասահմանցիները, որոնք լսում են շատ ուշադիր և հետաքրքրված, սակայն հայերը դհոլը սիրում և լսում են հենց սրտով: Վերջում Աշոտը բոլորին մախթում է բախտ, քանի որ Տիտտանիկի ողջ անձնակազմի անդամները հարուստ էին և առողջ սակայն բախտը չժպտաց նրանցից և ոչ մեկին:
Սիրով՝ wedding.am