ՀոդվածներՈւմ ընտրել (Գլուխ 5) Գլուխ 5 1. Մոտենում էր Սամվելի հարսանիքի օրը: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Սոնան ու Սամվելը այնքան հուզված էին: Ամեն ինչ լավ էր ընթանում, ինչպես, որ ծրագրել էին: - Սիրելի՛ս, ի՞նչ նվիրենք Սամվելին ու Սոնային: - Չգիտեմ, դու ավելի լավ ես նման բաներից, դու՜ որոշիր: - Ի՞նչ կասես, եթե հարսանեկան ուղեգիր նվիրենք: - Շատ լավ բան մտածեցիր, վստահ եմ` նրանց շատ դուր կգա: Արմանը մի ակնթարթում այլայլվեց: - Սիրելի՛ս, ի՞նչ եղավ, արի նստիր այստեղ,- իրար անցած ասաց Եվան: - Հիմա կանցնի, մի՛ մտածիր: Հանկարծակի ներս մտավ Սամվելը, նա եկել էր Էրիկին տեսնելու, ինչ զբաղված էր հարսանիքով, համարյա տաս օր չէր տեսել նրան: Երբ տեսավ գունատ Արմանին և շփոթված Եվային, անհանգստացավ. - Այս ի՞նչ է պատահել: - Ինչ լավ է եկար, Արմանը իրեն լավ չի զգում: - Հանգստացի՛ր, շուտ տաքսի կանչի՛ր, հենց հիմա նրան բժշկի մոտ կտանենք: - Դրա կարիքը չկա,- հազիվ լսելի ձայնով ասաց Արմանը: - Արմա՛ն, հիմա հակաճառելու ժամանակը չէ,- շեշտակի ասաց Սամվելը: Արմանը լռեց: Խեղճի դեմքը գունատվել էր, մի տեսակ անկենդան էր դարձել: Շտապ օգնությունը եկավ: Արմանին տեղափոխեցին հիվանդանոց: Եվան երեխային տարավ մոր մոտ. փոքրիկը շարունակ լաց էր լինում, կարծես զգում էր ինչ է կատարվում: Սամվելը որոշեց դեռ ոչ ոքի չասել, մինչև, որ բժիշկն ասի բանն ինչումն է: - Սամվե՛լ, մի՞թե սա վերջն է,- հազիվ լացը պահելով ասաց Եվան: - Չգիտեմ, Եվա՛, չգիտեմ, ասա ինձ, երբվանի՞ց են նրա մոտ սկսվել ցավերը: - Երկու ամիս առաջ էինք գնացել բժշկի մոտ, նա ասաց, որ շատ չի մնացել…Բայց ես չէի պատկերացնում, որ այսքան շուտ… - Ինչու՞ ինձ ոչինչ չէիր ասում, Եվա՛: - Շուտով քո հարսանիքն է: Ես չէի կարող քեզ ասել, հետո Արմանն էլ չէր ուզում: - Ի՞նչ հարսանիք, հարսանիք չի լինի: - Ի՞նչ ես ասում, դա քո կյանքի ամենկարևոր օրն է: - Հիմա իմ եղբորից կարևոր ոչինչ չի կարող լինել ինձ համար: - Բայց Արմանին հաստատ դուր չի գա, որ դու հետաձգես հարսանիքը: - Ես չեմ հետաձգում, այլ ընդհանրապես չեղյալ եմ համարում: Եթե ես իմանայի, որ վերջերս էլի իրեն վատ է զգացել, այս պատրաստությունը չէր լինի: Երբ Սամվելն ու Եվան զրուցում էին, նրանց մոտեցավ բժիշկը: - Դե՛ ինչ, Պողոսիչ, Արմանը ո՞նց է զգում իրեն: - Սիստեմա ենք միացրել, ցավը մի քիչ մեղմացավ, հիմա քնած է: - Իսկ վիճակը ո՞նց է ընդհանուր առմամբ: - Վիճակն անկայուն է, կարծում եմ ճիշտ կլինի, որ նա մնա բժիշկների հսկողության տակ: - Ուրեմն ամեն ինչ լուրջ է,- բարձրաձայն մտածում էր Սամվելը, իսկ Եվան, մի կողմ քաշված, կանգնել էր պալատի մոտ և անձայն լաց էր լինում: Որքան էլ նա ցույց տար, որ ուժեղ է, միևնույնն է նա շատ փխրուն սիրտ ուներ ու ինչքան էլ իրեն տրամադրում էր, չէր կարողանում հանգստանալ: Սամվելը մոտեցավ նրան: - Եվա՛ ջան, լաց մի՛ եղիր, նա դեռ կլավանա: - Պետք չէ ինձ մխիթարել, ես ամեն ինչ լսեցի: Վերջ իմ երջանկությանը, ինչ կարճ տևեց այն, բայց ես գոհ եմ Աստծուց, որ Էրիկին ունեմ, նա է իմ մխիթարանքը, իմ կյանքի միակ իմաստը: Ափսոս, որ իմ տղան չի իմանա, թե ինչ հայր է ունեցել: Սամվելը բառեր չէր գտնում գոնե մի քիչ սփոփելու համար խեղճ աղջկա վիշտը, մեկն էլ պետք էր, որ նրան սփոփեր, չէ որ նա էլ էր տառապում: Արմանի մոտ չէին թողնում մտնել: Եվ ինչքան էլ բժիշկը համոզեց, որ նրանք տուն գնան, ոչ մեկն էլ չհամաձայնվեց: Ամբողջ գիշեր նրանք արթուն մնացին, բայց ոչ մեկն էլ սիրտ չուներ խոսելու…կարծես բառերը խեղդվել էին նրանց կոկորդներում: Հաջորդ օրը Արմանի վիճակը չլավացավ, բայց կայունացավ: Այդ մասին նրանց հայտնեց Պողոսիչը: - Իսկ դա լա՞վ է բժիշկ,- հարցրեց Եվան: - Համենայնդեպս վատ չէ: - Իսկ կարելի՞ է գնալ նրա մոտ: - Գնացե՛ք, բայց երկար չմնաք, նրան հանգիստ է պետք: 2. Սամվելն ու Եվան մտան Արմանի պալատ: Նա շատ գունատ էր, բոլորովին նման չէր իրեն: Եվան հազիվ էր իրեն զպում, որ չլացի: - Բարև, սիրելի՛ս, քեզ ո՞նց ես զգում,- ժպտաց Եվան: Արմանը ուշադիր նայեց նրան ոտից գլուխ, նրա աչքից չվրիպեց Եվայի տանջահար դեմքը, միանգամից երևում էր, որ նա ամբողջ գիշեր աչք չէր փակել: Հետք հայացքը սևեռեց եղբոր վրա, որը պատժված երեխայի նման կանգնել էր ու չգիտես ուր էր նայում: - Ինձ մո՛տ եկեք,- ասաց Արմանը: Նրանք մոտեցան: Սկզբից դիմեց Եվային. - Սիրելի՛ս, մի՛ թաքցրու, ես տեսնում եմ, որ հազիվ ես քեզ պահում: Ազատություն տու՛ր զագցմունքներիդ: Ես քեզ շատ եմ սիրում: Դու իմ կյանքի մշտապես առկայծող աստղն ես: Ես իրոք երջանիկ եմ եղել մեր միասին ապրած ժամանակ: Դու ինձ համար Աստծո պարգև ես, ու թեև նա մեզ բաժանում է հավիտյան, ես շնորհակալ եմ նրան, որ դու եղել ես մեր կյանքում: - Արմա՛ն, սիրելի՛ս… - Խնդրում եմ մի՛ ընդհատիր: Ուզում եմ, որ ներես ինձ, որ քեզ մենակ եմ թողնում և շատ կարճ ժամանակով կարողացա քեզ երջանկացնել: - Այդպես մի՛ ասա աղաչում եմ, դու դեռ կապաքինվես: - Եվա՛, Եվա՛, իմ թանկագին գանձ, պետք չէ այդպես: - Դու պետք է իմանաս Արման, որ այն օրվանից, ինչ հանդիպել ենք իրար, իմ կյանքը լիովին փոխվել է: Դու ինձ այնքան սեր, քնքշանք, հույս ես տվել, որ ինձ այն ողջ կյանքում կբավականացնի: Իսկ ես իմ ողջ սերն ու քնքշանքը մեր որդուն կնվիրեմ: - Եվա՛, խոստացի՛ր ինձ, որ կամուսնանաս: - Երբեք, ես այդպիսի բան չեմ անի: - Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես ու միշտ էլ կսիրես, բայց Էրիկին հայր է պետք: - Ես կարող եմ նրա համար և՛ հայր, և՛ մայր լինել: Ես քեզ խոստանում եմ, որ լավ կպահեմ մեր որդուն: Ես երբեք ուրիշի հետ չեմ ամուսնանա: Մինչ նրանք խոսում էին, Սամվելը բոլորին տեղեկացրել էր Արմանի վիճակի մասին: Բոլորն արդեն հիվանդանոցում էին: Տիկին Ռոզան կորցրել էր գիտակցությունը, նրան օգնության հասան բժիշկները: Հայրը ժամանակից շուտ ծերացել էր, չկար նրա առաջվա առույգությունը, կորել էր աչքերի փայլը: Եվայի մայրը լուռ լաց էր լինում: Նա մենակ էր եկել, ամուսինը քաղաքում չէր, իսկ մայրը հիվանդ պառկած էր: Երբ Սամվելը ներս մտավ, Եվան փաթաթված էր Արմանին և չէր ուզում պոկվել նրանից: - Եվա՛ ջան, դու՛րս արի, մի՛ քիչ հանգստացիր, հետո կգաս,- ասաց Սամվելը` Եվային դուրս տանելով: Սենայակում մնացին երկուսով: - Սա՛մ, մոտս արի՛, նստի՛ր այստեղ: Սամվելը մոտեցավ, գրկեց նրան և լաց եղավ: - Էլ մի՛ սկսի, վերջացրու: Լսի՛ր ինձ: Ների՛ր, որ խափանեցի հարսանիքդ: Աստված վկա ես ամեն ինչ արեցի, որ քո հարսանիքից հետո… Նրա շունչը կտրվում էր: - Վե՛րջ Արման, էլ մի՛ խոսիր, քեզ հանգիստ է պետք: - Թու՛յլ տուր խոսեմ: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես գտար քո երջանկությունը, որ արդեն քո ընտանիքն ես ունենալու, բայց թույլ տուր մի բան խնդրել քեզ: - Ինչ-որ ցանկանաս: - Ուշադի՛ր եղիր Եվայի ու տղայիս նկատմամբ, նրանց մենակ չթողնես: Եվան մենակ չի կարող հաղթահարել այս ամենը: Հո՛գ տար նրա մասին, գոնե սկզբնական շրջանում: - Արմա՛ն, ի՛մ սիրելի եղբայր, մի՞թե ես կարող եմ աչքաթող անել նրանց: Երդվում եմ, որ Եվան ու Էրիկը ոչ մի բանի կարիք չեն ունենա: Ես չեմ թողնի, որ նրանք իրենց մենակ զգան: Ավելին, եթե Եվան համաձայնվի, ամուսնանալուց հետո ես ուզում եմ, որ նրանք մեզ հետ ապրեն, Սոնան միայն ուրախ կլինի: Այդպես ես ավելի հանգիստ կլինեմ, որ նրանք միշտ իմ կողքին լինեն: Որովհետև հաստատ գիտեմ, Եվան էլ չի ամուսնանա: - Դա ինձ ցավ է պատճառում, Սա՛մ, նա արժանի չէր սրան: Նա պետք է թագուհու պես ապրեր, ես չպետք է ընդունեի նրան այն ժամանակ: Նա իր կյանքը նվիրեց ինձ, իսկ փոխարենը ի՞նչ ստացավ: - Այդպես մ՛ի ասա, դա նրա որոշումն էր, և նա չի փոշմանել իր արածի համար: Նա երջանիկ է , որ քո երեխայի մայրն է: Արմանը շնչակտուր էր լինում, Սամվելը վախեցավ, կանչեց բժշկին: - Դու՛րս եկեք,- ասաց Պողոսիչը: Մի քանի բժիշկներ մտան Արմանի պալատ: Տիկին Ռոզան հազիվ էր ուշքի եկել, երբ տեսավ բժիշկների խառնաշփոթ վիճակը, քիչ էր մնում էլի ուշաթափվեր: Նա ամուր գրկեց ավագ որդուն: Ինչքան էլ նա սպասում էր, որ մի օր այս դժբախտությունը պատահելու է, հոգու խորքում չէր հավատում դրան կամ գուցե չէր ուզում հավատալ: Եվան մոր ուՍոնայի հետ էր: Ոչ մի հանգստացնող հաբ նրան չէր օգնում: - Որտե՞ղ է որդիս,- հանկարծ հարցրեց նա: - Հիվանդանոցի բակում է, սկեսրայրիդ հետ,- պատասխանեց մայրը: - Բերե՛ք նրան վերև, ես ուզում եմ, որ նա հրաժեշտ տա հորը: - Աղջիկս, իսկ գուցե չարժե՞: - Ասում եմ բերե՛ք որդուս: Սոնան գնաց երեխայի հետևից: Քիչ հետո դուրս եկավ Պողոսիչը: - Ի՞նչ կա բժիշկ: Պողոսիչը գլուխը տմբտմբացրեց: - Մի՞թե արդեն…,- վրա տվեց Սամվելը: - Ո՛չ, դեռ ոչ, բայց ամեն րոպե հնարավոր է: Մենք ամեն ինչ արեցինք: Դուք պետք է ուժեղ լինեք: Երեխային բերեցին: Եվան գրկեց նրան: Էրիկը, տեսնելով, թե ինչպես է մայրը լաց լինում, ինքն էլ սկսեց լացել: - Բժիշկ, ես ուզում եմ տեսնել որդուս,- ասաց տիկին Ռոզան: - Մա՛մ, դու շատ թույլ ես, հետո կմտնես,- փորձեց համոզել Սամվելը: - Ո՛չ, հիմա, հետո կարող է ուշ լինել: Տիկին Ռոզան կարծես գերբնական ուժ էր ստացել, արցունքները չորացել էին նրա աչքերում: Նա ուզում էր, որ Արմանը իրեն ուժեղ տեսնի: Երբ ներս մտավ, տեսավ Արմանին գրեթե անգիտակից վիճակում, սիրտը ճմլվեց, բայց նա հավաքեզ իրեն: - Մա՛մ, ինչու՞ ավելի շուտ չէիր գալիս: - Տղա՛ս, ես… - Մի՛ պատասխանիր, գիտեմ, երևի դռան ետևում այսքան ժամանակ լաց էիր լինում: Պետք չէ մամ ջան, ես հեռանում եմ, բայց իմ ժառանգը իմ տեղը կզբաղեցինի: - Արմա՛ն, որքա՛ն եմ ես տառապել, արցունքներս ցամաքեցին, աղոթքներս տեղ չհասան: Քո որդին իմ մխիթարանքն է, բայց չգիտեմ` արդյոք իրավունք ունե՞մ ապրելու… - Մա՜մ, դու պետք է ապրես, որ լավ նայես իմ կնոջն ու որդուն, քեզանից լավ էլ ո՞վ կնայի նրանց: - Այո՛, որդի՛ս, նրանք իմ աչքի լույսն են, ես նրանց ինձ մոտ կպահեմ, ես Եվային աղջկաս պես եմ սիրում… Ներս մտավ Եվան` երեխան գրկին: Արմանի մայրը վեր կացավ, հաբուրեց որդու ճակատը, անթարթ աչքերով նայեց նրա դեմքին ու անմիջապես դուրս եկավ: Սամվելին շատ էր անհանգստացնում մոր վիճակը, եթե նա լաց լիներ, այդքան չէր անհանգստանա: Նա վախենում էր հանկարծ մայրը սրտի կաթված չստանա: 3. Արմանը, տեսնելով Էրիկին, կենդանացավ, խամրած աչքերում ուրախության կայծեր երևացին: - Տու՜ր ինձ նրան, Եվա՛: Ի՛նչ խելացի աչքեր ունի նա: - Նա գնալով քեզ է նմանվում: - Հուսով եմ` դու դրանից չես նեղվում: - Ի՛նչ ես ասում, սեր իմ, հիմա ես ամենից շատ երազում եմ, որ նա ոչ միայն արտաքինով քեզ նման լինի, այլև բնավորությամբ: - Մո՛տ արի, գրկի՛ր մեզ: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի տեղս չի ցավում: Այնքա՛ն թեթև եմ ինձ զգում: Էրիկը կցկտուր բառեր էր ասում, Արմանն ու Եվան փորձում էին հասկանալ նրա խոսքերը, բայց ոչինչ չէր ստացվում: Բայց երեխան չէր լռում, նա անհանգիստ շարժումներ էր անում, ըստ երևույթին բարկանում էր, որ իրեն չեն հասկանում: Երկար լսողությունը լարելուց հետո Եվան հասկացավ` ինչ էր ասում Էրիկը, նա Արմանի անունն էր տալիս, միայն թե հազիվ հասկանալի ձևով: Արմանը այնքան ուրախացավ, որ որդին իր անունն է տալիս: Արդեն կեսգիշեր էր, իսկ Եվան ու Էրիկը դեռ Արմանի մոտ էին: ՆԵրս մտավ Պողոսիչը: - Եվա՛ ջան, արդեն ուշ է, Արմանը պետք է հանգստանա: - Խնդրում եմ բժիշկ, թող այսօր նրանք ինձ հետ մնան: - Բայց դու… - Նրանց կողքին ես ինձ հիանալի եմ զգում: - Լա՛վ, թող մնան: Եվա՛, եթե պետք լինի, կանչեք ինձ, ես այսօր հերթապահ եմ: - Անպայման բժիշկ, շնորհակալություն: Էրիկը քնեց Արմանի գրկում, Եվան նրան զգույշ տեղափոխեց թախտի վրա: Լուռ, խաղաղ գիշեր էր: Եվան շոյում էր Արմանի դեմքը իր նուրբ ձեռքերով, որոնց այնքան սիրում էր Արմանը: - Համբուրի՜ր ինձ, սիրելի՜ս, ու ամուր գրկիր,- շշնջաց Արմանը: - Ես քեզ պաշտում եմ Արման, մի՛ լքիր ինձ: - Ես քեզ երբեք չեմ լքի, միշտ քո կողքին կլինեմ, դու կզգաս իմ ներկայությունը… Եվան հենված էր Արմանի կրծքին, և ինքն էլ չնկատեց, թե ինչպես աչքերը փակվեցին: Երբ առավոտ արթնացավ, նրան թվաց` Արմանը քնած է, բայց երբ ականջ դրեց սրտին, զգաց, որ չի շնչում: Մի պահ քարացավ, հետո վազեց բժշկին կանչելու: Քնաթաթախ Պողոսիչը ներխուժեց սենյակ: - Երեխային վերցրու՛ և դու՛րս գնա, Եվա՛: Եվան ենթարկվեց: Դրսում էին բոլոր հարազատները: Նորից մի խումբ բժիշկներ մտան Արմանի պալատ: Մի քանի րոպե հետո եկավ բժիշկը: - Ո՞նց է նա, Պողոսիչ,- հարցրեց Արմանի հայրը, թեև բժշկի դեմքին ամեն ինչ գրված էր: - Ցավում եմ, բայց այս անգամ փրկել հնարավոր չէր: Եվան այնքան ամուր սեղմեց Էրիկին իր կրծքին, որ երեխան ցավից լաց եղավ: Մի ահռելի, աննկարագրելի տեսարան էր: Եվան գրեթե անգիտակից ընկել էր մոր գիրկը, Արմանի ծնողները ինչպես կանգնած էին մինչև բժշկի գալը, այդպես էլ մնացել էին տեղում քարացած, մինչև որ Սոնան տարավ նրանց` համարյա քարշ տալով, իսկ Սամվելը բարձրաձայն լաց էր լինում` Արմանի մահճակալի մոտ` ծնկաչոք: 4. Անցան տարիներ: Եվան ապրում էր Արմանի ծնողների հետ, որպեսզի նրանք ավելի մոտ լինեին թոռանը և նրանից Արմանի կարոտն առնեին: Նա մտածում էր ուսումը շարունակելու և աշխատանք փնտրելու մասին: Էրիկն արդեն հինգ տարեկան էր, արդեն կարելի էր մտածել կարիերայի մասին, հատկապես, որ նա շատ կապված էր պապի ու տատի հետ և հաճույքով կմնար նրանց հետ մինչև մոր տուն վերադառնալը: Սամվելը ամուսնացավ Սոնայի հետ, մի չքնաղ դուստր ունեցավ: Նա, ինչպես և խոստացել էր եղբորը, ամեն ձևով հոգ էր տանում նրա ընտանիքի մասին: Իսկ Եվան ապրում էր իր վառ հիշողություններով, հիշում էր իր ու Արմանի միասին անցկացրած օրերի ամեն մի վայրկյանը և էլի ու էլի համոզվում էր, որ ինքը ճիշտ ընտրություն էր կատարել ու երբեք չի փոշմանի դրա համար: Սիրելի' ընթերցող, ցանկանում եմ ձեզ այս զույգի նման անկեղծ ու իսկական սեր: Մեկնաբանություններ NARE
09:16 09.06.2012
SHAT HUZICH U GEXECIK PATMUTYUN ER.ES IROQ HUZVECI EV NUYNISK LAC EXA AYN KARDALIS
Anna
02:51 22.05.2012
Շատ հուզիչ պատմություն է:Շնորհավորում եմ ձեզ այն ներթափանցեց իմ հոգու մեջ, թույլ տվեց զգալ և անգամ փշաքաղվել:Այնքան տպավորված էի որ ինձ թվաց թե ես այնտեղ կանգնած հետևում եմ իրենց կյանքին:Թող վոր այսպիսի սիրող սրտեր մեր հասարակության մեջ շատ լինեն, բայց ավարտը լինի ոչ թե մահ այլ պայծառ ապագա:Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ հրաշալի է (ԿՑԱՆԿԱՆԱՅ ՈՐ ՀԵՐՈՍԸ ՉՄԱՀԱՆԱՐ ԵՎ ՍԵՐԸ ՕԳՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ)
LiBright-հեղինակ
04:23 14.03.2012
Սիրելի ընթեցողներ շատ շնորհակալ եմ ջերմ հաղորդագրությունների համար ու ինձ համար ավելի մեծ գնահատական չէր կարող լինել, քան այն, որ յուրաքանչյուրիդ կարծիքից պարզ երևում է, որ կարողացել եմ իմ ընթերցողին փոխանցել այն ամենը, ինչ զգացել եմ այս ստեղծագործությունը գրելու ընթացքում: Ձեր շնորհիվ ես համարում եմ իմ պատմվածքը ստացված...Ու եթե գտնվի այնպիսի ռեժիսոր, որ կարողանա մարդկանց կինոյի տեսքով փոխանցել այս հույզերը, ես միայն ուրախ կլինեմ
Ջուլիետ
08:26 19.02.2012
Շնորհակալություն Ձեզ այս հրաշալի ստեղծագործության համար: Խոսքերն ավելորդ են....
Աստված տա, որ յուրաքանչյուր մարդ ապրի իսկական սեր...
Armine
11:52 06.02.2012
TOX BOLORI SER@ SENC IRAKAN LINI BAYC VOCHMI TESAK HIVANDUTYUN CHBAJANI ERJANIK SIROV KAZMAC @NTANIQNERI....SHAT HUZICH ER ....................
S.............
08:08 04.02.2012
shat huzich patmutyun er tox erbeq nman cav vochvoq chapri tox bolor@ siren irar shat shat u misht miasin linen Astco orhnutyamb
karine
09:23 03.02.2012
sat sat huzveci.ser@ sat djvar a.kareli e film nkarel ays patmutyan masin.
K>>>>>
08:43 31.01.2012
Astvac tox bolor zuygerin mec erjankutyun ta.Tox bolor eritasardner@ karoxanan sirel nman dzevov.Hiasqanch patmutyun er.enqan em lacel,vor arcunqn achqis arden choracela.Bolorin mec erjankutyun.
L
08:03 30.01.2012
SHAT TXUR PATMUTYUNER..tox bolorn irar siren ayspes ujgin,bayc vochmeki ser@ tox nman avart chunena.SIREQ IRAR U EXEQ ERJANIK
nella
09:28 29.01.2012
shat huzich patmutuner skzbic minchev verch lacelem tox vor voch mi sirox sirt chbajanven iaric
kaeine
12:09 26.01.2012
sat huzich patmutyun er.Sat huzveci lavn er xosqer chem gtnum artahaytem.
Olga
08:17 20.01.2012
Es apshac em..es nor em korcrel im sirac txayin henc aydpes ujgin menq sirum einq irar bayc cstacvec mez mot voc mi ban,bazmativ xangarox xndirner arajachav bayc ham es em hima shat tarapum ham inq@...erevi ays patmutyan herosneri nman ujgin ci exel mer ser@...es ays patmutyun@ kardaluc skzbic minchev verj lachel em tox erbeq ayspisi avart chunenen sirox srter@.... Astvac im xndrum em mi bajanir voc voqi.....
TATEV
13:29 21.12.2011
U es patmutyun@ es xi petqa kardai henc en or@ erb imaca vor @nkerojs banakic berum en Erevan virahatelu hamar :'( :'( axr shat ahavoraaa(( gjvum em arden..((( shat lavn er patmutyun@... kuzei hexinakin andzamb janachel..
NARA
12:12 20.12.2011
SHAT HUZICH U HETAQRQIR PATMUTYUN ER
MARIAM
16:12 29.11.2011
es shat huzveci,sht hetaqrqir er.vochvoqi chem cankana nman chakatagir,bayc bolorin kcankanam,vor nman kerp siren.........Kyanq@ shat dajan e,bolord exeq bari u ankexc sireq..............ES SIRUM EM QEZ T....:
SONA
10:38 29.11.2011
shat huzich er
H
02:34 22.11.2011
Shat hetaqrqiir er
Anna
11:19 01.11.2011
ankext shat lavner u shat huzich ,chnayat mer orerin grete qich khandipenq ankext siro.tox vor nranq shat linen u ayspisi,n .bayc irakan kyanqum xor terutyun miasin linen.
IKA
16:16 27.10.2011
ES HUZVECI U CHEI HANGSTANUM,ERANI AXJIKNER@ EVAI NMAN MTACEI ISK TXANER@ ARMENI PES GNAHATEI.SHAT LAVNER EL AVELI UJGIT SSKSECI HAVATAL SIRUN U NRA UJIN.
A*H
11:30 25.10.2011
SHAT HUZICH ER****
Gayan
10:44 16.10.2011
shat huzich u hianali patmutyun er:tor bolor@ unenan iranc nman hzor ser
Ani
03:54 11.10.2011
Ter Astvac inch patmutyuna, es misht mtacel em vor ashxarhum amenashat@ es em sirum, etqanic avel hnaravor chi sirel, isk hima im ser@ vochincha es siru dem, es uxxaki chgitem inc asem, chgitem khavatq te che es hima lacum em, vorovhetev chem haskanum vonc kareli er senc verjanar ASTVAC chpiti heracner iran, chgitem inch asem, ankexc em asum, jishta es shat zgacmunqayin em u shut em huzvum, bayc voch senc minchev en verjin pah@ kardaluc inc tvum er vor shat harazat mard iranq inc, inch ser u nvirvacutyun, inchpisi ser ser u 1000 angam ser, ASTVAC IM XDRUM EM MENQ INCHQAN EL VAT@ LIENENQ SENC MI BAJANI MARDKANC, BOLORS EL SXALNER UNENQ BAYC BOLORIN TUR ENPISI SER U SIRAC ANDZNAVORUTYUN VOR ES SIRO NMAN SIREN IRAR BAYC CHBAJANES VOCH MEKIN.... XNDRUM EM TER IM....MEZ MISHT TVUMA VOR MER DJBAXTUTYUN@ AMENAMECNA, MEZANIC DJBAXT MARD CHKA KAM MEZANIC SHAT SIROX CHKA...KARADCEQ ES PATMUTYUN@ U HASKACEQ...... XNDRUM EM TER IM MI BAJANI VOCH MI SIROX SIRT....
ARMI...
02:48 07.10.2011
Parzapes xoqern avelord en, shat huzich er stipec vor arasvei ,, ynkerneris el uxarkeci vor kardan, shat huzich er,,,
MNS
14:41 30.09.2011
Chem uzum, vor voch meki kyanqum ays patmutyan txur koxmery darnan irakanutyun. Sireq amen vayrkyan u exeq sirvac...........
ANAHIT
08:38 30.09.2011
ES SHAT HUZVECI QANI VOR ES EL MAYR EM KORCREL
Arsen
12:39 29.09.2011
shat lav er
Tamara
06:04 28.09.2011
ASTVAC IM......... XOSQER CHEM GTNUM ZGACACS BACATRELU HAMAR. ARCUNQNER@ IROQ XEXTUM EN KOKORDS... TOX BOLORN EL ZGAN, APREN EN NVIRAKAN U VEH ZGACUM@, VOR KOCHVUM E SER.
Z....
10:31 23.09.2011
Astvac im inch hetqrqir u in4 huzich patmuyun er.....chkaroxaca arcunqners pahel....kyanq@ inch dajana:'(apsos vor nman avart unecav ays patmutyun@
A
07:28 21.09.2011
SER,SER U ELI SER....SIREQ MIMYANC ANKEXC...ASEQ VOR SIRUM EQ......HRASHALI ER ....HUZICH EV ISKAKAN SER.....
Narine
06:43 13.09.2011
nman gexecik ser, inchpes herosnerinner cankanum em` bolors zganq u aprenq, u andadar krknenq........ SIRUM EM QEZ
Karina
06:09 07.09.2011
Հարգելի հեղինակ...հուզիչ պատմություն էր հիանալի, աննման սիրո մասին....անկեղծ շնորհակալություն...ինքս ել եմ անցել այդ ամենի միջով, միայն թե Արմանի տեղում եմ եղել ես, ու իմ պատմությունն ավելի լավ ավարտ ունեցավ...դուք հրաշալի կարողանում եք ստեղծագործել, գրել, մարդուն պահելով լարված ընթացքի մեջ մինչև վերջին տողը... սարսափելի ծանր է կարդալ, լսել մի բանի մասին, որ միջով ինքդ ես անցել ու շատ լավ կարող ես հասկանալ նրանց հոգեվիճակը...չնայած ես համոզված եմ, որ յուրաքանչյուր պատմություն ունի իր իրական նախատիպը, բայց այն պետք է կարողանալ նման կերպով ներկայացնել...Թող Աստված մեզ բոլորիս պարգևի նման մեծ, վեհ, անաղարտ սեր բայց ոչ այս գնով, թող բոլորը վայելեն սիրո քաղցր պտուղները մինչև խորը ծերություն: Իսկ դուք շարունակեք Ձեր հիանալի ստեղծագործական ուղին...ամենայն բարիք..
NARINE
11:35 05.09.2011
TER ASTVAC ES MISHTEL VSTAHEM EXEL VOR ANKEXC SER2 MISHTEL ANSPAR E LINUM UXAKI BARER CHEM GTNUM VOR GREM SHAAAAT HUZICHER
Hayuhi
10:59 02.09.2011
Astvac iiiiiiim inch lav patmutyun e,,,arcunqners chkaroxaca zspel :'(.inch dajan e kyanq@...evs mek angam hamozveci,vor SER@ erbeq chi moracvum..ev erbeq chapsosaq ev andadar krkneq dzer sireliin te inchqan shat eq sirum)))
Z......
03:24 02.09.2011
shat hetaqrqir ,huzich u shat lav patmutyun er
|
||



