|
Ստորև նշում ենք այն բոլոր անհրաժեշտ և կարևոր պարագաները, որոնք կօգնեն Ձեզ կազմակերպել հարսանեկան արարողությունը` բյուջեի պլանավորումից մինչև հյուրերի ցուցակ կազմելը, երաժշտության ընտրությունից մինչև ծաղիկների ձևավորումը: Խորհուրդ ենք տալիս օգտվել այս ծրագրից: Եթե անգամ վեց ամսից պակաս ժամանակ ունեք, միևնույն է, մի անհանգստացեք այլ անցեք գործի` “Ինչքան շուտ, այնքան լավ” կարգախոսով: Եվ թույլ մի տվեք, որ փոքրիկ խոչընդոտներն ու խնդիրները ազդեն ձեր տրամադրության վրա: Անգամ հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքները Ձեզ համար թող լինեն հաճելի:
ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ և Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ , ԵԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎԵՑ և ԱՎԵԼԻ ԱՄԻՍՆԵՐ:
● Նախ պարզեք, թե ինչպես եք ցանկանում անցկացնել հարսանիքը` պաշտոնակա՞ն, թե ոչ, մե՞ծ թե փոքր, և իհարկե, տարվա այն եղանակն ու ժամանակը, երբ ցանկանում եք ամուսնանալ ● Ճշտեք Ձեր բյուջեի պարունակությունը ● Ձեզ անհրաժե՞շտ են արդյոք, օգնականներ կամ հարսանիք կազմակերպողներ ● Համալրեք հյուրերի ցուցակը և նրանց հասցենրը` հրավիրատոմսերի համար ● Ճշտեք հարսանիքի վերջնական օրը ● Ընտրեք հարսանեկան այն սրահը, որտեղ պետք է տեղի ունենա հարսանիքը ● Ընտրեք “հարսնաքրոջն” ու “փեսայի եղբորը” ● Նախապես ընտրեք նաև հարսի շորը և մյուս կարևոր պարագաները` կոշիկից մինչև պայուսակ ● Գրանցվեք եկեղեցում ● Պատվիրեք հարսանեկան տորթը ● Այցելեք ձևավորողին, խորհրդակցեք դիզայների հետ ● Ձեր նախասիրությամբ ընտրեք երաժշտություն և երաժիշտներին ● Համաձայնության եկեք լուսանկարչի և օպերատորի հետ, որոնք պետք է լուսանկարեն և տեսագրեն հարսանիքը ● Ծրագրեք ձեր մեղրամիսը
ԵԹԵ ՄՆԱՑԵԼ Է ՉՈՐՍ ԱՄԻՍ
● Եթե մինչև հարսանիք մնացել է ընդամենը չորս ամիս, ապա խորհուրդ ենք տալիս զբաղվել տեխնիկական սպասարկման խնդիրներով ● Կազմակերպեք հարսանիքի օրվա փոխադրամիջոցների` տրանսպորտի հարցը ● Կազմեք հրավիրատոմսերը և շնորհակալագրերը բոլոր հրավիրվածների համար ● Պատվիրեք ամուսնական մատանիները ● Ընտրեք փեսայի հագուստը ● Հոգացեք նաև քավորի հագուստը ● Կատարեք հարսանիքի օրվա քաղցրավենիքի ընտրությունը ● Որոշեք, թե որտեղ եք անցկացնելու ամուսնական գիշերը ● Պատվիրեք բոլոր այն նվերները, որոնք պատրաստվում եք գնել ● Նախապես հոգացեք նաև այն հյուրերի գիշերելու հարցը, ովքեր պետք է ժամանեն հեռվից ● Կարող եք հաճախել նաև պարերի
ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ
● Քննարկեք հարսանեկան ճաշացուցակը ● Պսակադրության համար գրանցվեք եկեղեցում ● Ընտրեք ձեր դիմահարդարման և մազահարդարման ոճերը ● Ուղարկեք հրավիրատոմսերը
ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ
● Ձեռքի տակ ունեցեք հարսանիքի ողջ ծրագիրը ● Հյուրերի ցուցակը ● Որոշակի փոփոխությունների դեպքում` անպայման կատարեք լրացումներ ● Հասցեների փոփոխության դեպքում` տեղյակ պահեք փոստին կամ ինքներդ նորից գրեք ● Եթե ցանկանում եք փոխել Ձեր ազգանունը, ապա հոգացեք նաև այդ մասին` մեկ ամիս առաջ պատրաստեք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ● Ճիշտ ժամանակն է հարսանիքի օրվա մասին տեղեկացնել այն թերթերին, որտեղ ցանկանում եք տպագրել հայտարարությունը
ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ
● Վերջնական տեսքի բերեք և ձևավորեք շորերը, կոշիկը, պայուսակը և մյուս պիտույքները ● Նշեք հարսանիքի սրահում հյուրերից յուրաքանչյուրի սեղանը, նստատեղը և թերթիկը հանձնեք նրանց ● Գրանցեք բոլոր կենացները` ըստ հերթականության ● Խնդրեք մեկին`հետևել ձեր տանը` մեղրամսի ընթացքում ● Եթե պատրաստվում եք շնորհակալագրեր ու նվերներ ուղարկել ձեր հյուրերին, պարզեք, թե որտեղ պետք է մնան ● Ավարտեք սրահի սեղանների և նստատեղերի հաշվառումը ● Դասավորեք ձեր ճամպրուկները մեղրամսի ուղևորության համար
ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
● Պայմանավորվեք փոխադրամիջոցների համար ● Այցելեք ձեր դիմահարդարին և վարսահարդարին ● Գնացեք գեղեցկության սրահ` ձեռքերի և ոտքերի եղունգները կարգի բերելու ● Խորհուրդ ենք տալիս նվերներ տալ նաև ծնողներին` աջակցության համար ● Վերջնական ճշտեք արարողության ժամը ● Եկեղեցու հետ անմիջական կապ ունեցող որևէ մեկի միջոցով ճշտեք վճարումները ● Եվ, ի վերջո, ընբոխշնեք ձեր տոնը
ՀԱՐՍԱՆԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Մինչ դուք ծրագրում եք ձեր հարսանիքը ճշտեք նաև այն գումարը, որ նախատեսում եք ներդնել, և կոնկրետ` ինչի համար: Սովորաբար ընդհանուր բյուջեի 50%-ը պետք է տրամադրեք սպասարկմանը, 10%-ը` ծաղիկներին, լուսանկարներին, ձևավորմանն ու երաժշտությանը, իսկ մնացյալ 10%-ը պահեք չնախատեսված ծախսերի համար:
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ
● Արարողության անցկացման սրահի գումար ● Եկեղեցուն տրամադրվելիք գումարը ● Սննդի ● Հարսանեկան տորթի ● Տրանսպորտին հատկացվելիք գումարը ● Խմիչքների
ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐ
● Լուսանկարչի ● Հարսանեկան ալբոմի ●Ծնողների համար ալբոմի ● Այլ լուսանկարների տպագրության ● Հարսանեկան արարողությունը տեսագրելու
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ
● Արարողության երաժշտություն ● Պարեղանակներ ● Ընթացիկ երաժշտություն
ՁևԱՎՈՐՄԱՆ և ԾԱՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ
● Սրահի ձևավորում ● Հարսի ծաղկեփունջ ● Հարսնաքրոջ և փեսայի եղբոր ծաղկեփնջեր
ՀԱԳՈՒՍՏԻ ԾԱԽՍԵՐԸ
● Հարսի զգեստը ● Հարսի քողը, ծաղկեպսակը և թիկնոցը ● Հարսի կոշիկները, պայուսակը ● Զարդեր և այլ պարագաներ ● Մազա- և դիմահարդարում ● Փեսայի կոստյում ● Փեսայի կոշիկ ● Փեսայի այլ աքսեսուարներ ● Հարսի փեսայի ամուսնական մատանիներ
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԻ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ
● Հարսնաքրոջ նվերը
ՀԱՐՍԱՆԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՑՈՒՑԱԿ
● Փեսայի եղբոր նվերը ● Հարսի ծնողների նվերները ● Փեսայի ծնողների նվերները ● Հյուրերի նվերները ● Քաղցրավենիք
ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐ
● Հրավիրատոմսերի ● Հարսանեկան արարողության ծրագրի
ՀՅՈՒՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ
● Անուն, ազգանուն ● հասցեն ● հեռ. Համար ● էլ. Փոստ
ՁևԱՎՈՐՈՒՄԸ և ԾԱՂԻԿՆԵՐԸ
Մեր օրերում դժվար չէ գեղեցիկ ու ճաշակով ձևավորել հարսանեկան արարողության սրահները և ընտրել եղանակին համապատասխան ծաղիկներ: Պարզապես անհրաժեշտ է դիմել հմուտ ընկերությունների և խորհրդակցել միայն մասնագետների հետ:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Մինչև վերջնական ընտրություն կատարելը ճշտեք երաժիշտներին և երաժշտության այն ոճը, որը կցանկանայիք լսել Ձեր հարսանիքին: Պարզելուց հետո խորհուրդ ենք տալիս զրուցել կոնկրետ երաժիշտների հետ և ասել ձեր ցանկությունները` ինչ կուզենայիք, որ հնչեր այդ օրը:
ՍՐԱՀՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ
Հյուրերին նստեցնելուց առաջ խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել, թե ով ում հետ է ցանկանում նստել: Ճշտելուց հետո միայն բարի եղեք նշել և հաղորդել յուրաքանչյուրին այն սեղանի համարը, որի շուրջ նա պետք է նստի: Դրանով դուք կօգնեք հյուրերի միջև “բարիդրացիական” հարաբերությունների հաստատմանը, ինչն էլ կնպաստի հարսանիքի ուրախ մթնոլորտի ձևավորմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԾՐԱԳԻՐԸ
Եթե ցանկանում եք, որ լուսանկարիչը պատկերի հարսանիքի բոլոր կարևոր պահորն ու հյուրերին, ապա պարտավոր եք նրան հանձնել հատուկ ծրագիր` թե որ պահն եք ուզում ավելի շատ լուսանկարել կամ ձեզ համար ովքեր են ավելի կարևոր:
ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
● Հարսի ● Փեսայի ● Հարսի և փեսայի ● Հարսի և հարսնաքրոջ ● Հարսը փեսայի եղբոր հետ ● Հարսանեկան արարողության սկիզբը ● Հարսը իր ծնողների ● Փեսան իր ծնողների հետ ● Հարսն ու փեսան հարսի ծնողների և ընտանիքի անդամների հետ ● Հարսն ու փեսան երկուսի ծնողների և ընտանիքի անդամների հետ
ՆԱԽԱՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՆԵՐ
● Հարսը և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին ● Փեսան և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին ● Հարսի մայրն ու հարսնաքույրը օգնում են նրան հարդարվել ● Հարսանեկան սրահի ձևավորման ընթացքը ● Հարսին տնից հանելու պահը ● Փեսայի տնից դուրս գալու պահը
ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄԸ
● Հրավիրվածների ժամանումը ● Հատուկ հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը ● Հարսի և փեսայի ծնողների ժամանումը ● Փեսայի մուտքը եկեղեցի ● Հարսի մուտքը եկեղեցի ● Հատուկ հյուրերին` արարողությունը դիտելիս ● Ամուսնական համբույր ● Հարսի և փեսայի եկեղեցուց դուրս գալու պահը ●ԶԱԳՍ-ում ամուսնության վկայականների ստորագրելը ● Ամուսնական մատանիների փոխանակումը ● Հարսանեկան սրահում հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը ● Կենացների պատկերը հերթականությամբ ● Հարսն ու փեսան լսում են կենացները ● Խմբային նկարներ` յուրաքանչյուր սեղանի մոտ ● Հարս ու փեսայի առաջին պարը ● Հարսը իր հայրիկի հետ պարելիս ● Փեսան իր մայրիկի հետ պարելիս ● Հյուրերի պարը ● Սովորույթները, ավանդական պահերը ● Քաղցրավենիք ● Հարսանեկան տորթ ● Հարսի և փեսայի տորթ կտրելու պահը ● Հարսի և փեսայի հեռանալը
Աղբյուր` "Հարս Հանդես" ամսագիր
|
|