Լավագույն հարսանեկան ֆիլմեր
"Հարսանեկան խառնաշփոթ"

Մերին (Ջենիֆֆեր Լոպեսը) աշխատում էր որպես հարսանյաց արարողությունների կազմակերպիչ: Նա այնքան երկար ժամանակ է անցկացնում երջանիկ զույգերի հետ, որ չի հասցնում գտնել իր սեփական երջանկությունը: Մի անգամ Մերիին փրկում է մի հմայիչ երիտասարդ Ստիվ անունով (Մետյու ՄակԿոնախի): Վերջինիս հետ Մերին հիանալի երեկո է անցկացնում, իսկ հաջորդ առավոտյան նա նոր հարուստ հաճախորդ է ունենում` Ֆրեն (Բրիջիտ Ուիլսոն-Սեմպրես) անունով, որի հարսանյաց արարողության կազմակերպումը Մերիի կարիերային մեծ հաջողություն կբերի: Ինչպիսի՞ն եղավ Մերիի զարմանքը, երբ իմացավ, որ Ստիվը հենց Ֆրենի փեսացուն է:
Ժանր. կատակերգություն, դրամա
Ռեժիսյոր. Ադամ Շենկման
Գլխավոր դերերում. Ջենիֆֆեր Լոպես, Մետյու ՄակԿոնախի
(Աղբյուր` Վիքիպեդիա)
"Նորապսակները"

Թոմը, որը տեղի ռադիոկայանի ռադիոհաղորդավարն էր, լողափում ամերիկյան ֆուտբոլ խաղալիս, անսպասելիորեն գնդակով հարվածում է մի աղջկա, որի անունը Սարա էր: Լողափի ավազի վրա ընկնելուց հետո երկու հերոսների միջև սեր է արթնանում, իսկ արդեն մի քանի ամիս հետո Թոմն ու Սարան իրենց կյանքն առանց մեկը մյուսի չէին էլ կարող պատկերացնլ, ինչի մասին էլ պատմում են իրենց ծնողներին:
Թոմի ընտանիքը ապրում էր հասարակ կյանքով, իսկ Սարայի ընտանիքին պատկանում էին մի շարք արդյունաբերական օբյեկտներ և սպորտային խմբեր նահանգներում: Սարայի հոր կողմից որոշ առարկություններից հետո, սիրահար զույգերին այնուամենայնիվ տրվում է համաձայնություն հարաբերությունների հետագա շարունակման համար : Որից հետո Թոմին մնում է ոչ այլ բան, քան պատվիրել տոմսեր դեպի Եվրոպա, որտեղ նորապսակները պատրաստվում էին անցկացնել իրենց մերամիսը:
Ժանր. կատակերգություն, դրամա
Ռեժիսյոր.Շոն Լևի
Գլխավոր դերերում.Էշտոն Կետչեր, Բրիտանի Մերֆի
(Աղբյուր` www.kinopoisk.ru)
"Փախնող հարսանցուն"

Մեգգի Կարպենտերը (Ջուլիա Ռոբերտս) ուներ մի վատ սովորույթ` փախնել հարսանիքից` նույնիսկ մի քանի քայլ խորանին չհասնելով: Այն էլ նա նման քայլի է գնում ոչ թե առաջին կամ երկրորդ, այլ երրորդ անգամ: Այդ մասին իմանալով` հայտնի ամերիկացի լրագրոգ Հայկ Գրեմը (Ռիչարդ Գիր) գրում է Մեգգիի մասին հոդված և ազատվում է աշխատանքից փաստերի խեղաթյուրման համար: Նա հայտնվում է այն քաղաքում, որտեղ ապրում է Մեգգին, որը պատրաստվում է ամուսնանալ Չորրորդ անգամ: Հայկը պատրաստվում է ամբողջ Ամերիկայի առջև ծաղրի ենթարկել Մեգգիին, սակայն առաջացած զգացմունքները փոխում են նրա պլանները, և այժմ նա հենց ինքն է ցանկանում ամուսնանալ Մեգգիի հետ…
Ժանր. Ռոմանտիկ կատակերգություն
Ռեժիսյոր. Գարրի Մարշալ
Գլխավոր դերերում. Ջուլիա Ռոբերտս, Ռիչարդ Գիր
(Աղբյուր` Վիքիպեդիա)
"Լավագույն ընկերոջ հարսանիքը"

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես խանդոտ Ջուլիանին, որը պետք է լիներ հարսնաքրոջ դերում, չի հաջողվում ետ բերել իր նախկին զուգընկերոջը` լրագրող Մայքլին, որին “գողացել” էր երիտասարդ գեղեցկուհի Կիմից, որը միլիարդատիրոջ աղջիկ էր:
Ժանր. Կատակերգություն
Ռեժիսյոր. Պոլ Խոգան
Գլխավոր դերերում. Ջուլիա Ռոբերտս, Դերմոտ Մալրունի, Կամերոն Դիաս, Ռուպեռտ Էվերետ
(Աղբյուր` Վիքիպեդիա)
"27 հարսանիքներ"
Լինելով 27 հարսանիքներում հարսնաքույր, գլխավոր դերում հանդես եկող դերասանուհին հանկարծ հասկանում է, որ ժամանակն է կանգ առնել ու մտածել սեփական ամուսնության մասին, բայց որոշում է դա անել քրոջ ամուսնությունից հետո: Սակայն, հայտնի է դառնում, որ քույր պատրաստվում է ամուսնանալ այն երիտասարդի հետ, որի վրա հենց ինքը աչք ուներ: Սկսվում է վիճաբանություն…
Ժանր. Կատակերգություն, դրամա
Գլխավոր դերերում. Կետրին Խայգլ, ՋեյմսՄարսդեն, Էդվարդ Բյորնս, Մալին Ակերման
(Աղբյուր` www.kinopoisk.ru)
"Փեսան վարձույթով"
Կետը կանգնած է դժվար խնդրի առջև: Նա պետք է գնա քրոջ հարսանիքին, որտեղ ներկա է լինլու իր նախկին սիրեցյալը, որի հետ բաժանումը բավականին հիվանդագին էր: Այդ իսկ պատճառով էլ նրան պետք է ուղեկցի մի գեղեցիկ, բարետես, խելացի երիտասարդ: Իսկ այդպիսին չկա: Եվ Կետը որոշում է վարձել համապատասխան ծառայությունից նման մեկին, որի հետ նա կմասնակցի քրոջ հարսանյաց արարողությանը:
Ժանր. Դրամա, կատակերգություն
Դերերում. Դեբրա Մեսսինգ, Դեռմոտ Մալռունի, Էմմի Ադամս, Ջեկ Դեյվենպորտ, Ջերեմի Շեֆֆիլդ
(Աղբյուր` www.kinopoisk.ru)
"Իմ մեծ հունական հարսանիքը"
Ֆիլմը պատմում է մի երիտասարդ հույն աղջկա մասին, որն իր մեծ ընտանիքով ապրում է Չիկագոյում: Վերջինիս հայրը երազում է իր համար գտնել իրեն համապատասխան մի հույն փեսացու, բայց Տուլան (այդպես էր աղջկա անունը) հանկարծ սիրահարվում է մի Յանա անունով ամերիկացու, որը նույնպես իր նկատմամբ անտարբեր չէր: Տուլայի հորը դա հաճելի չէր, սակայն նա չի ցանանում արգելել իր դստերը երջանիկ լինել, այդ պատճառով էլ Յանան ստիպված է լինում ուսումնասիրել հույն ժողովրդի մշակույթի բոլոր առանձնահատկությունները, որպեսզի վերջին հաշվով հասնի իր սիրելիին:
Ժանր. կատակերգություն, դրամա
Ռեժիսյոր: Ջոել Էվիկ
Դերերում. Նիա Վարդալոս, Ջոն Կորբետտ, Մայքլ Կոնստանտին, Լեյնի Կազան, Անդրեա Մարտին, Դժոյի Ֆատոն
(Աղբյուր` Վիքիպեդիա)
“Հարսի հայրը”

Ջորջ Բենկսը (Ստիվ Մարտին) – միջին խավի սովորական ներկայացուցիչ է , նրա 22-ամյա դուստր` Էննին (Կիմբերլի Ուիլյամս) որոշում է ամուսնանալ, ինչը հորը խելքահան է անում, վերջինս նույնիսկ չի էլ կարողանում մտածել այն մասին, թե ինչպես է ապրելու առանց դստեր: Նրա կինը (Դայան Կիտոն) փորձում է համոզել հորն ուրախանալ դստեր համար և գիտակցել որ երեխաներն արդեն վաղուց մեծացել են:
Ժանր. կատակերգություն
Ռեժիսյոր. Ոինսենտա Միննելլի
Գլխավոր դերերում: Ստիվ Մարտին, Դայան Կիտոն, Կիմբերլի Ուիլյամս
(Աղբյուր` Վիքիպեդիա)