Հարսանեկան արարողությունը
 
 
     
 

Հոդվածներ

2012 թվականի ամենաբարեհաջող օրերն ամուսնության համար

Որո՞նք են 2009 թվականի ամենաբարեհաջող օրերն ու ամսաթվերը հարսանիքների, ամուսնությունների, նշանադրությունների կազմակերպման համար:
Ի՞նչ է հարսանիքը: Հարսանիքն ու հարսանեկան արարողությունը – դա միայն անձնագրում կնիքի առկայությունը չէ, դա զուգընկերոջ ընտրություն է ամբողջ կյանքի համար: Հարսանքիը, ամուսնությունն ու նշանադրությունը – դա երկրորդ կեսի ընտրության արդյունքն է, որի հետ ցանկանում ես ապրել երկար ու երջանիկ տարիներ` առանց դավաճանության, վեճերի ու բաժանությունների: Այդ պատճառով էլ շատ կարևոր է ճիշտ ընտրել բարեհաջող օր, ամիս ու ամսաթիվ ամուսնության ու նշանադրության արարողությունների կազմակերպման համար: Եվ ամենակարևորն այն է, որ մինչ ամուսնությունը ստուգել զույգերի հոգեկան, սեքսուալ ու աստղաբանական համատեղելիությունը:
1. 2009 թվականի առաջին ամենաբարեհաջող օրը Ցուլի տարում – դա 2009 թ. փետրվարի 14-ն է: Հարսանքիները և նշանադրության ծիսակատարությունները, կազմակերպված այդ տարեթվին, կառանձնանան լայն ֆինանսական հնարավորություններով և տարատեսակ սոցիալական կապերով, ամուսնու և կնոջ միջև լավ հարաբերություններով, ինչպես նաև խորը զգացմունքներով:
Այս տարեթիվը հարսանիքների, ամուսնական արարողությունների ու նշանադրությունների կազմակերպման համար խորհուրդ է տրվում ընտրել Ջրհոսների, Երկվորյակների, Կշեռքների, Առյուծների, Աղեղնավորների և խոյերի համաստեղությունների տակ ծնվածներին:
2. Երկրորդ ամենաբարեհաջող ամիսն ու ամսաթիվը ամուսնության ու նշանադրության համար – դա 2009 թ. Փետրվարի 21-ն է: Այս ամիսն ու ամսաթիվը համապատասխանում է հետևյալ համաստեղությունների տակ ծնվածներին` Այծեղջյուր, Կույս, Ձուկ և Կարիճ: Ինչպես նաև տվյալ ամսաթիվը բարեհաջող է այն զույգերի համար, որտեղ կինը հոգեբանորեն ուժեղ է ամուսնուց:
3. Հաջորդ բարեհաջող ամսաթիվը ամուսնության ու նշանադրության կազմակերպման համար համարվում է 2009 թ. հունիսի 2-ը: Որը համապատասխանում է Երկվորյակներին, Կշեռքներին, Ջրհոսներին, Առյուծներին, Ցուլերին և Աղեղնավորներին: Այս ամսաթվին ամուսնացողներին սպասվում են հաջողություններ ֆինանսական, հոգեկան, սոցիալական առումով, սակայն երբեմն չեն բացառվում ոչ հաճելի անակնկալները:
4. Այն կանանց և տղամարդկանց համար, որոնք ձգտում են կայուն ու ավանդական ընտանիք ունենալու մասին, ամուսնության ու նշանադրության համար խորհուրդ է տվում 2009թ. հունիսի 19-ը: Այն համապատասխանում է Երկվորյակ և Խեցգետին համաստեղությունների տակ նվածներին:
Եթե հարց առաջանա, թե ո՞ր ամիսն ու ամսաթիվն ընտրել, որը կհամապատասխանի կենդանակերպի բոլոր նշանների տակ ծնվածներին և նրանք կունենան ամուր ու ավանդական ընտանիք, ապա 2009թ.-ի հունիսի 19-նն ամենաճիշտ ամսաթիվն է ամուսնության համար:
5. Առավել բարեհաջող ամիս ու ամսաթիվ հարսանեկան արարողության ու նշանադրության համար Ցուլի տարում համարվում է 2009թ. հուլիսի 14-ը: Այդ օրը կազմավորված ընտանիքը միշտ կծաղկի, ամուսինները հաճախ կճանապարհորդեն և ընդհանրապես ամուսնությունը հաջողակ կլինի:
6. Ամուսնության ու նշանադրության կազմակերպման համար ավելի քան բարեհաջող ամիս է համարվում օգոստոսը` 2009 թ. օգոստոսի 7-ը: Այս օրը հիմնականում համապատասխանում է տարիքով զույգերին:
7. 15 հոկտեմբերի 2009թ. – ամենալավ ու ամենահաջող ամսաթիվն է ամուսնության ու նշանադրության կազմակերպման համար: Այդ օրը ստեղծված ընտանիքը կունենա սոցիալական ու նյութական ամուր հիմք, ինչպես նաև տվյալ ընտանիքում ամուսինների միջև մշտապես կգերիշխի փոխադարձ սերն ու հարգանքը: Հիմնականում համապատասխանում է համաստեղության բոլոր նշանների տակ ծնվածներին:
8. Ամուսնության ու նշանադրության համար շատ բարեհաջող օրեր են համարվում 2009 թվականի հոկտեմբերի 21 ու 22-ը: Այս ամսաթվերը հիմնականում համապատասխանում են ուժեղ զույգերին, որոնք դնում են իրենց առջև մեծ նպատակներ, նախընտրում են իշխանություն ու հարմարավետություն, սիրում են ճանապարհորդել:
9. Եվ ամենավերջին բարեհաջող ամսաթիվն ամուսնության ու նշանադրության համար համարվում է 2009 թ. դեկտեմբերի 11-ը, որը խոստանում է ընտանեկան մեծ ներդաշնակություն, սեր ու նյութական բավարարվածություն: Տվյալ ամսաթիվը համապատասխանում է Առյուծի, Աղեղնավորի, Երկվորյակի , Կշեռքի և Ջրհոսի համաստեղության տակ ծնվածներին: Հարսանյաց արարողության կամ նշանադրության օրն ընտրելիս, պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որպեսզի այդ օրը բարեհաջող լինի ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր զուգընկերոջ:
Ամուսնության կամ նշանադրության համար համեմատաբար անբարեհաջող օրեր են համարվում`
հունվարի 11 մինչև փետրվարի 1
մարտի 6 մինչև ապրիլի 18
մայիսիս 6 մինչև մայիսի 30
սեպտեմբերի 6 մինչև սեպտեմբերի 30
Այս օրերին կայացած ամուսնությունները հիմնականում կլինեն ոչ հաջողված: Այդ ընտանիքներում ամուսինների միջև կբացակայի փոխադարձ վստահությունն ու հարգանքը:
Այսպիսով 2009 թվականը բավականին բարենպաստ տարեթիվ է հարսանյաց արարողողությունների կազմակերպման համար:
Եղե՛ք երջանիկ!!!



Մեկնաբանություններ

MX
05:04 24.10.2009

Hetaqrqir a........Isk inchi hodvatsneri nerqevum chi nshvum aghbyur@ kam heghinaki anun@? Horoskopi nman mi ban a grvats, vorin havataln ughghaki himarutyun e. AMUSNACEQ ERB UZUM EQ!!! Nuinisk amsi 13-in urbat

Lilit
08:42 16.09.2009

Im karciqov lav u vat or chka amusnutjan hamar, ete 2 hogu mej ka ser, harganq u erjankutjun unenalu zgtum apa bolor orern el npastavor klinen )

Lian
23:24 08.09.2009

vay ba aseq aragacnenq,te minchev amsva verj hascrinq hascrinq,che el es tari chka lav or

Nana
06:11 23.07.2009

Ayd vor mi zuyg ir arjev chi dnum npatak amur yntaniq kazmelu? Uremn bolors el ayd ory petq e amusnananq?


Անուն
Հաղորդագրություն
Մուտքագրեք նշված կոդը
 
     
свадебная фото и видео
Հոդվածներ
 
Քվեարկել
Ինչպես կգնահատեք wedding.am կայքի նոր տեսքը?
 
 
Հարցումների արդյունքներ →
+374 91 125577

Facebook

Follow

Google +

свадебная фото и видео
услуги в Армении