|
Առնետ Այս տարի դուք կլինեք աշխատանքով շատ ծանրաբեռնված, առավել ևս, որ տարվա սկզբին ձեզ սպառնում են ֆինանսական դժվարություններ (որոնք, իհարկե, արդյունքում կանցնեն). Որքան հնարավոր է խնայեք վաստակած գումարի մի մասը (ընթացքում կլինեն այնպիսի ծախսեր, որտեղ ձեր խնայողությունները ձեզ շատ կօգնեն): Ինչ վերաբերում է անձնական կյանքին – փորձեք չմոռանալ սիրած էակի մասին, նրան շատ ուշադրություն դարձրեք, չէ՞ որ մեր կյանքը միայն աշխատանքը չէ սահմանափակված:
Ցուլ 2009 թվականը Ձերն է, և դրանով ամեն ինչ ասված է: Այս տարին հիանալի է ֆինանսական առումով ևս: Աշխատանքում կունենաք մեծ հաջողություններ, բիզնեսը կծաղկի, կծնվեն նոր գաղափարներ: Հաջողությունը կլինի ձեր կողքին, միայն թե փորձեք չչարաշահել այն: Եթե դուք դեռ ընտանք չեք կազմել – իսկական ժամանակն է: Փորձեք տարաձայնությունների մեջ չմտնել մտերիմների ու հարազատների հետ – այս տարի Դուք լի եք ներքին էներգիայով և կարող եք նույնիսկ չնկատելով նեղացնել մարդկանց: Կյանքի մանր անհաջողություններին հանգիստ վերաբերվեք և ոչ մի դեպքում մի նյարդայնացեք, քանի որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում:
Վագր 2009 թվականը վագրի տարում ծնվածների համար շատ բարդ ժամանակահատված է: Աշխատեք քիչ ռիսկի գնալ: Նախապես կազմեք ձեր պլանները: Այս տարի դուք շատ հեշտ կարող եք ներքաշվել սիրային ոչ հաջող պատմությունների մեջ, որոնց համար հետո կփոշմանեք: Պետք չէ հիմնվել էմոցիաների վրա – նրանք կարող են խաբուսիկ լինել: Շատ ուշադրության ու վերաբերմունքի արժանացրեք Ձեր սիրելիին, հակառակ դեպքում դուք կարող եք կորցնել նրան, դրա հետ մեկտեղ այդպես էլ նորը ձեռք չբերելով : Ֆինանսականը չի ուրախացնի Ձեզ իր կայունությամբ, այդ պատճառով էլ պետք է հնարավորին չափ խնայողաբար գնումներ կատարել, և ստեղծել ձեր ստաբիլ ֆոնդը, որտեղ կարող եք գումար հավաքել` կարևոր պահերի համար: Սակայն տարվա վերջում իրավիճակը զգալիորեն կկարգավորվի: Հանգիստ ու կանոնակարգված կյանք վարեք (դա տարվա տիրոջ` ցուլի պահանջն է), այդ դեպքում և՛ ֆինանսականը, և՛ առողջականը, և՛ անձնական կյանքը լրիվ կկարգավորվի:
Կատու/Ճագար Այս տարի դուք պետք է առավելագույնս կիրառեք Ձեր դիվանագիտական կարողությունները: Տարին հաջող է նաև գումարային հարաբերություններում, սակայն ֆինանսական խնդիրների լուծման հարցում պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եթե դուք որոշել եք սկսել նոր գործ, կամ վարկ վերցնել, անպայման ամեն ինչ լավ ճշտեք, ավելորդ ռիսկի գնալ պետք չէ: Անձնական հարաբերություններում շատ պահանջկոտ մի եղեք, քանի որ մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ սխալներ ենք գործում: Փորձեք ներել սիրելիներին: Այս տարին հեշտ չէ բոլոր կենդանակերպի նշանների տակ ծնվածների համար: Պրոբլեմներին վերաբերվեք շատ հանգիստ, խնայեք ներվերը, և ամեն ինչ լավ կլինի:
Վիշապ Ցուլի տարին կարող է դառնալ Ձեզ համար սիրո տարի: Սիրելիի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել: Իսկ եթե սիրելի դեռևս չունեք, ուրեմն անպայման կհայտնվի: Տարին հաջող է ամուսնության համար: Աշխատավայրում կընդլայնվեն Ձեր իրավասությունները: Կունենաք ձեռքբերումներ: Դրա համար պետք է քրտնաջան աշխատել: Ինչ վերաբերում է առողջությանը, այն խոստանում է լավ լինել: Խորհուրդ է տրվում հաճախակի սպորտով զբաղվել:
Օձ 2009 թվականին ֆինանսական վիճակը Օձի տարում ծնվածների համար կլինի անկայուն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Անձնական հարաբերություններում – ընմիջման ժամանակ է: Դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք ֆիզիկական կուլտուրային, խուսափեք ծանրաբերռնվածությունից: Տարվա վերջը խոստանում է լինել ավելի հաջող, քան սկիզբը` ֆինանսական կայունացում, էմոցիոնալ վիճակի և առողջության բարելավում:
Ձի Ձեզ սպասվում է հաջող տարի: Դուք կարող եք ձեռք բերել նոր սեր կամ նոր ընկեր, այն էլ շատ հանկարծակի Ձեզ համար, ոչ սովորական հանգամանքներում: Գումարային հարաբերություններում պետք է խուսափել ռիսկից: Եթե դուք արդեն ունեք ձեր գործը, ավելի լավ է նվիրեք ձեզ նրա զարգացմանը, քան նորի բացմանը: Եղեք ուշադիր առողջության հանդեպ: Պահպանեք ռեժիմ և խմեք խոտային թեյեր: Գարնանը չի խանգարի վիտամինների ընդունումը:
Այծ/Ոչխարի Այնքան էլ հաջող տարի չէ: Եղեք ուշադիր սիրելիի հետ, քանի որ Ձեր անուշադրության պատճառով Դուք ինքներդ կարող եք պատճառ դառնալ ձեր հարաբերությունների վատթարացմանը: Հատկապես այս հարցում շատ վտանգավոր է տարվա առաջին կեսը: Եթե դուք լինեք համբերատար, և ձգտեք դեպի ձեր հարաբերությունների ներդաշնակությանը, տարվա վերջում ամեն ինչ կկարգավորվի: Ինչպես նշաններից մեծամասնությունը` 2009 թվականը կվախեցնի ձեզ իր անկայունությամբ: Խորհուրդ չի տրվում զբաղվել ռիսկային գործունեությամբ, հատկապես գարնանը. սպասեք աշնանը, այն ավելի հաջողակ կլինի: Ինչ վերաբերում է առողջությանը` վատ բան չի կանխատեսվում: Այստեղ կարևորը քիչ նեղվել ու ձգտել մտածել լավատեսորեն:
Կապիկ Ցուլի տարին Ձեզ խոստանում է լինել հաջողակ տարի: Այն խոստանում է հիանալի հարաբերություններ ընտանիքում, նոր սեր կամ սիրելիի հետ մտերմացում: Նրանց համար, ով դեռ ընտանիք չի կազմել` 2009 թվականը համարվում է ամենահարմար ժամանակահատվածը: Տարվա երկրորդ կեսը կբերի մեծ եկամուտ, և դուք թույլ կտաք ձեզ գնել այն ամենն, ինչի մասին այդքան երկար երազել եք: Նախատեսվում է կարիերայի առաջխաղացում: Առողջությունն իր մասին հիշեցնել չի տա:
Աքլոր Մեծ հաշվով Ձեզ համար այս տարին խոստանում է լինել լավը, այն կբերի ավելի շատ ուրախություն, քան տխրություն: Ձեզ սիրող մարդիկ կձգտեն որքան հնարավոր է շատ անել ձեզ համար լավն ու օգտակարը: Ֆինանսական առումով տարին հաջողված է, միայն պետք չէ ծախսել ամբողջ գումարն անիմաստ բաների վրա: Առողջությունը ևս խոստանում է լինել չափի մեջ:
Շուն Ցուլի տարում անձնական կյանքում ձեզ սպասվում են լուրջ փոփոխություններ: Նախկին սիրեցյալների հետ ձեր հարաբերությունները կարող են խզվել (պատճառ կարող են հանդիսանալ խանդը կամ միմյանց հանդեպ ցուցաբերած քիչ ուշադրությունը): Մյուս կողմից կա նոր սեր ձեռք բերելու հնարավորություն: Ընտանեկան զույգերին խորհուրդ է տրվում պլանավորել ամառային հանգիստ (և, ընդհանրապես ընտանիքով հաճախ դուրս գալ մագուր օդի ): Ֆինանսական առումով տարին փոփոխական է: Կարող են լինել և՛մեծ եկամուտներ, և՛մեծ ծախսեր: Հնարավոր է աշխատանքի կամ բիզնեսի փոխում: Ինչ վերաբերում է առողջությանը` նրան պետք է մեծ ուշադրություն դարձնել: Հետևեք ժողովրդական մեթոդներին:
Խոզ Ֆիանանսական առումով Ցուլի տարին Ձեզ համար հաջողված է: Հստակ եկամուտները թույլ կտան Ձեզ վստահ զգալ: Միակ զգուշացումը` լինել զգույշ վարկային համակարգում: Մասնագիտության մեջ ցուցաբերեք ձեր բոլոր հմտություններն ու կարողությունները: Անձնական կյանքում եղեք զգոն, քանի որ յուրաքանչյուր չմտածված քայլ կարող է խաթարել ձեր հարաբերությունները: Եթե դուք դեռ չունեք սիրած էակ` ամենահարամար ժամանակն է քայլ անելու: Առողջությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել: Զբաղվեք սպորտով:
|
|