Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |     |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ինչո՞վ է Ձեր երկրորդ կեսը գրավել ձեր սիրտը.
 
 
Հարցումների արդյունքներ
 
Կեղտոտ Մտքեր (Տղա) (74)
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները (20)
Կուսության մեծ առասպելը (153)
Կանաչ, կարմիր խնձորներ (51)
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ (20)
Հարսանեկան ավանդույթները Պորտուգալիայում (4)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (7)
Կարմիր խնձոր (407)
Օժիտը եւ նրա քրեաիրավական հետեւանքները (26)
Քավորը եւ քավորկինը (13)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (18)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (17)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (32)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (2)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (12)
Դյուժևի շքեղ հարսանիքը (16)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (17)
Վարպետը և Շուշիկը (10)
     
 

Հոդվածներ

   
Գրավչությունը սիրո նախերգանքն է  
   

Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական` համակրանք և բացասական` հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք:

Հուզական վերաբերմունքը միշտ կազմված է երեք հոգեբանական բաղադրիչներից:
Առաջինը զգացմունքային բաղադրիչն է (հուզական) բաղադրիչն է: Ուրիշի նկատմամբ մեր վերաբերմունքն իր մեջ միշտ հույզեր, զգացմունքներ է պարունակում:
Երկրորդը վարքային բաղադրիչն է. Մեր վերաբերմունքը հաճախ հանգեցնում է որոշակի գործողությունների:
Երրորդը իմացական բաղադրիչն է, որի մեջ մտնում են վերաբերմունքի օբյեկտի մասին մեր տպավորություններն ու նրան տրվող գնահատականները, այն դատողությունները, որ մենք անում ենք նրա մասին:
Միջանձնային գրավչությունը մեկ անձի համար մյուսի հրապուրիչ, գրավիչ, ցանկալի լինելն է, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական , այնպես էլ հոգեբանական հատկություններով ու վարքով:

Արտաքին տեսքը.
«Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով»…


Մարդիկ ուշադրություն են դարձնում թե՛ իրենց, թե՛ ուրիշների արտաքին տեսքին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում են կյանքի ընկեր գտնել: Հաճախ, հատկապես երիտասարդ տարիքում, մարդկանց ֆիզիկական գծերին մեծ նշանակություն է տրվում. Կան մարդիկ, որոնք արտաքինն այնքան կարևոր են համարում, որ չեն էլ փորձում տեսնել, թե ինչ կա գրավիչ արտաքինի տակ:
Գրավիչ լինելու համար անհրաժեշտ է միշտ հետևել արտաքին տեսքին, ֆիզիկական վարժություններ անել, ճիշտ ընտրել հագուստը, զարգացնել ճաշակը, հմտորեն օգտագործել գեղարարական միջոցներ:
Ֆիզիկապես գրավիչ անձինք գնահատվում են որպես ավելի հեղինակավոր, շփվող, հոգեպես առողջ և կյանքում հաջողակ: Հայտնի է, որ համառ աշխատանքի, մտքի ու խոսքի զարգացման շնորհիվ կարելի է ֆիզիկական թերությունները մեծ չափով փոխհատուցել և հաջողության հասնել:

Հասակը.
“Եթե ուզեն` երկնքից վար կբերեն արեգակ”…


Ամենուրեք առավելություն է համարվում տղամարդու հասակը: Բայց ընկեր ընտրելիս, ինչպես ցույց են տալիս հոգեբանակն հետազոտությունները, աղջիկներն ավելի հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք գրավիչ չեն համարվում: Իրենք էլ բարձրահասակ կանայք էլ իրենց գրավիչ չեն համարում և կարծում են, թե միջահասակ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Բարձրահասակ կանանցից շատերը կռացած են քայլում` ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:

Կազմվածքը.
“Ասա՛ ինձ, ի՛մ հայելի, ո՞վ է ինձնից զմայլելի”…


Կանանց գնահատելիս հայ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է թեթևակի գիրությունը, քան թե շատ նիհարությունը: Ժամանակ առ ժամանակ “նորաձև” են դառնում նիհար, “տափակ” ձև ունեցող կանայք: Բայց առավել հաճելի ու հմայիչ են հեզաճկուն, բարակիրան նաիրուհիները: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց: Սեփական մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում: Շատերը հավատացած են, թե իրենք իդեալականին մոտ կառուցվածք ունեն: Սխալվում են նաև այն հարցում, թե հակառակ սեռին ինչպիսի կառուցվածքն է դուր գալիս:

Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:

Վարքը.
«Եթե ժպտում ես, ողջ աշխարհն է ժպտում քեզ հետ»...


Գրավչության վրա ազդում է նաև մարդու վարքը և այն, թե նա ինչպես է դրսևորում հույզերը: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
Ժպիտը բարելավում է հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար:
Կանանց ավելի հաճախ դուր են գալիս տիրական վարք ունեցող տղամարդիկ: Մինչդեռ եթե կինն է իրեն տիրական ոճով պահում, կարգադրություններ անում, ապա տղամարդկանց դուր չի գալիս:

Հոգեբանական հատկությունները.
«Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմարի իմ հոգին»…

Ե՛ վ տղամարդիկ, և՛ կանայք միմյանց մեջ բարձր են գնահատում ազնվությունը: Կարևորում են նաև նրբազգացությունն ու հավատարմությունը:
Կանայք տղամարդկանց մեջ, անշուշտ, մեծ նշանակություն են տալիս արտաքին տվյալներին, բայց էլ ավելի կարևոր են համարում հուզական ջերմությունը, համառությունն ու հաստատակամությունը, նվաճումների հասնելու պահանջն ու նպատակասլացությունը, նաև` սրամտությունը:

Տեսակետը.
“Սիրել, նշանակում է նայել միևնույն ուղղությամբ”…


● Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ: Երկու անհատների վերաբերմունքի, դիրքորոշումների նմանությունը շատ էական դեր է խաղում:
Հոգեբանական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ եթե մարդը ֆիզիկապես գրավիչ է, բայց կարևոր հարցերում ունի հակառակ տեսակետ, ապա գրավչությունը թուլանում է, և հակառակը, եթե մարդն առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ, բայց մեր տեսանկյունները նման են, ապա նրա գրավչությունը մեզ համար մեծանում է:

Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ:


ԱՂԲՅՈՒՐ`  "ԼԻՆԱ"  ԱՄՍԱԳԻՐ

 

Մեկնաբանություններ
STARIK 10:19 03.02.2012
 
SHAT LAV NYUTER EIN APREQ.

ՄԱՐԻԱՆՆԱ 01:44 17.12.2011
 
ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ ԱՊՐԵՔ

angelina 09:29 11.12.2011
 
gravchutyun@ ev hmayq@ shat karevor e, inchpes nayev artaqin tesq@. Cankacac kin, te txamard kcankana ir koxqin tesnel sirun mardu. Isk inch verabervum e ayn axjiknerin, voronq vor asum en`txaner, artaqin@ axjikneri karevor che, da nranq asum en ayn parz patjarov, qani vor irenc tgex artaqini patjarov voch mi hajoxutyan chen hasnum.

MARIAM 21:59 07.09.2011
 
XORORD KTAM BOLOR TXANERIN VOR AXJIKNERI ARTAQININ AJNQAN EL USHADRUTYUN CHDARCNEN AJL TVYAL ANCI NERQININ EV TE INCHQANOV E INQ@ MARD????

Aspram 06:10 29.07.2011
 
Այնքան ենք խոսելու արտաքինի մասին,որ մի օր ի վերջո մոռանալու ենք ներքինը:

Aspram 10:13 28.07.2011
 
Ete misht mtachenq artaqini masin,i verjo mi or kantesenq nerqiny.

Natali 07:00 26.07.2011
 
es hamacayn chem en mtki het te,barcrahasak axjikneR@ gravich chen,et nuyna te asek vor ashxarhi amenagexecik modelner@ gravich chen,mer hay azg@ boyi xndir uni,et isk patcharov mer achkin ansovora boymard tesnel

բինուլ 10:17 19.07.2011
 
Տեսքն էլ ամենինչնել սուտա մարդ պետքա բախտ ունենա այսօր բախտը գեշերինա: Մի բան էլ << ինչեր ասես,որ չի անում կոսմետիկան>>:

Yane 04:07 26.02.2011
 
(Nayel miyevnuyn uxutyanmb).-da en harcna,vorin petqa erku koxmic naes...hamamit em..Liai meknabanutyan het...@st indz petqa tarbervel amen inchov..vor @ntacik kyanq@ lini hetaqrqir...isk mianman mardik arden isk giten minjev verj...isk kin@ petqa mna arexcvac.....

Lyov 03:55 17.09.2009
 
Enpes kuzenayi qez tesnel Lusik jan, vonc harmarecnenq?

Lusik 03:44 17.09.2009
 
Es shat gravichem, ev bolornel gravvumen ,bayc indz mekne petq,isk inqy teev gravvac e indzanov,,bayc..../isk duq asumeq siro naxerganq!!!???

Nina 03:39 26.08.2009
 
De bnakanabar shat karevora vor axjiky lini xnamvats u gravich!!!

Lia 00:43 18.07.2009
 
Mi koxmic chisht e, vor sirel nshanakum e nayel miyevnuyn uxxutyamb, unenal miyenuyn mtatselakerpy: Sakayn shat hachax asum en, vor zuygery petq e tarber hayacqner unenan, tarber bnavorutyunneri ter linen, vorpeszi lracnen mimyanc: Edpes kyanqy darna aveli hetaqrqir!!! Ovqer pordz unen, tox kisven irenc kartsiqnerov!!!

Nara 06:06 23.06.2009
 
Dadareq artaqinov markanc masin karciq kazmel, da shat sxal e, minchev mardu het chshpves ches karox asel na inchpisin e....

Zara 02:53 15.06.2009
 
Es inqs bardzrahasak em, ev bnakanabar kcankanam koxqis tesnel bardzrahasak txamardu, Bayc nihar loloz txanern indz bacardzak dur chen galis....

S....... 06:31 05.06.2009
 
Bayc shata linum, erb tesnum es mi axjka miangamic siraharvum, hmayvum nra gexeckutyamb u hankarc lsum te inch jargonov u angrageta xosum, vor miangamic hiastapvum es... Ahavora

Seda 06:21 05.06.2009
 
Mer axjikneric shatern unen voch te mrayl demq, ayl lurj : Ev henc ayd lurj axjiknery kyanqum shat humorov jpteres u urax mardik en linum, parzapes hnaravor che mer Hayastanum jpitov man gal poxocov, qani vor shat txaner chgites inchu sksum en aritavorvel....


 
     
Wedding Photographer
 
Wedding Photo video studio
BMI calculator

Wedding Photography Armenia




Ում ընտրել (Գլուխ 5) (28)
Ում ընտրել (Գլուխ 2) (2)
Հարսանեկան սանրվածքներ (118)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (10)
ԵՍ սիրում եմ ՔԵԶ (25)
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները (7)
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը (11)
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (12)
Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ (25)
Ընտանեկան կյանքի հրաշալիքները (29)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (25)
Ես սիրում եմ քեզ... (89)
Մրցույթների տեղն ու դերը (19)
Ինչպես պահել փեսային (30)
Հարսի սանրվածքը (35)
Ծաղկեփնջի գույները (28)
Ծաղիկների խորհուրդները (23)
Հարսանեկան ծաղկեփնջեր (13)
Հարսանեկան տորթ (29)
Ամենապատասխանատու քայլը մարդու կյանքում (20)

rv solar panel kits
Wedding Photo And Video


ясновидящая и экстрасенс Дарья - парапсихология