Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |   Կայքի Քարտեզ  |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք փոխել ազգանունը ամուսնությունից հետո:-
 
 
Հարցումների արդյունքներ
 
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները (11)
Հարսանեկան ավանդույթները Գավառում (11)
"Աղի բլիթի զորությունից" (12)
Կուսության մեծ առասպելը (93)
Կանաչ, կարմիր խնձորներ (38)
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ (15)
Հարսանեկան ավանդույթները Պորտուգալիայում (4)
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում (3)
Օժիտը եւ նրա քրեաիրավական հետեւանքները (27)
Տարբեր երկրների ավանդույթներ (6)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (11)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (2)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (9)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (25)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (1)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (13)
Դյուժևի շքեղ հարսանիքը (13)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (5)
Վարպետը և Շուշիկը (9)


     
 

Հոդվածներ

   
Խորհուրդներ տղամարդկանց . ինչ պետք է ասել կանանց  
   

Աղջկա հետ ծանոթանալու օրվանից արդեն երկար ժամանակ է անցել, և ձեր հարաբերություններն ավելի են մտերմանում: Արդեն պատրաստ եք ձեր կյանքիմասին շատ բան պատմել ձեր ընտրյալին: Բայց սպասեք: Դուք իհարկե գիտեք, որ արդարությունն ու ճշմարտությունն անհրաժեշտ են հարաբերությունների ձևավորման համար: Դա անժխտելի փաստ է: Սակայն կան բաներ, որոնց մասին ձեր ընկերուհին չպետք է իմանա: Դրանով մենք ձեզ ստախոսելու կոչ չենք անում: Պարզապես ցանկալի է, որ ձեր հետաքրքիր կյանքի որոշ դրվագների մասին չխոսեք: Ահա մի քանի դրվագ ձեր կյանքից, որոնք պարտադիր չէ, որ նա իմանա:
1. Ձեր ընտանիքը տանել չի կարողանում ձեր ընկերուհուն: Իրավիճակն իրոք որ լուրջ է: Այնուհանդերձ, դուք չէ որ նրա հետ արդեն համատեղ կյանքի նախագծեր եք կազմում: Եթե դուք նրան տեղեկացնեք ընտանիքի մասին, միևնույն է, ոչինչ չի փոխվի: Փորձեք ձեր ընտանիքի անդամներին բացատրել, որ այդ աղջիկը ձեզ համար թանկ է, և նրան ցավ պատճառելով` իրենց որդուն են ցավ պատճառում: Գուցե շուտով ձեր ծնողները վերանայեն իրենց տեսակետները:
2. Դուք ձեր ուժերին չեք վստահում. նախանձում եք ձեր ընկերոջը, որ նրա ավտոմեքենան լավն է ձեր ավտոմեքենայից, կամ ձեր ընկերուհին ավելի շատ է վաստակում: Նման զգացողությունը բոլորին է հատուկ, պարզապես շատերն իրենց անվստահությունը թաքցնում են շրջապատից: Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց: Եվ եթե ձեր ուժերին չվստահելով` դուք նաև խանդոտ եք… Ձեր փորձերը կարող են ապարդյուն անցնել, եթե կանանց ցույց տաք ձեր թուլությունները:
3. Ձեր ընկերուհին երբեք չպետք է իմանա , որ դուք սիրախաղ եք սկսել մեկ ուրիշի հետ: Եթե դուք հաջողակ եք կանանց հարցում, ապա հնարավոր է, որ այդ մասին նա տեղյակ լինի: Սակայն կարիք չկա նրան պատմել մանրամսները: Աղջիկը պետք է վստահ լինի, որ նրանից բացի դուք ոչ ոք չունեք:
4. Դուք համարձակ չեք: Նման խառնվածքի տեր մարդիկ շատ կան, և դա բնական է: Սակայն դուք վախենում եք սարդից, փորձում եք ամեն կերպ խուսափել կռիվներից` փախուստը համարելով փրկություն: Սարսափազդու ֆիլմերը ձեզ իրոք վախեցնում են: Պետք է ձեզ հիասթափեցնենք. կանայք նախընտրում են ուժեղ տղամարդկանց: Բնական է շփման ընթացքում, որոշ փաստեր թաքցնել ձեզ չի հաջողվի, սակայն հարաբերությունների սկզբում, աղջկան մի ասեք, որ շատ եք վախենում միջատներից:
5. Դուք նրան համեմատում եք նախկին ընկերուհու հետ: Բնական է, շատերն են դա անում, գուցե նա էլ է ձեզ համեմատում: Սակայն մանրամասն պատմել ձեր նախկին հարաբերությունների մասին, ավելին, ասել, որ ձեր նախկին ընկերուհին այդ հարցին այսպես էր վերաբերվում, մահացու վիրավորանք է: Մի՞թե ձեզ ավելորդ խնդիրներ են հարկավոր: Ոչ մի աղջիկ չի ցանկանա մյուսից վատը լինել:
6. Դուք շատ եք հաղորդակցվում ձեր մոր հետ: Պարզ է, դուք սիրում եք ձեր մորը, սակայն ձեր ընկերուհուն կարող եք վանել, եթե դուք օրական մի քանի անգամ զանգահարեք ձեր մորը և ցանկացած հարցի վերաբերյալ նրա կարծիքը հարցնեք: Ոչ մի կին չի սիրում նման մրցակցությունը: Չէ որ դուք չեք ցանկանում, որ ձեզ ասեն` մայրիկի բալիկ:
7. Դուք ունեք նախասիրություններ, ասենք, փոքր զինվորներ եք հավաքում, կամ ճապոնակն ռոբտներ, կամ էլ հիանում եք նման փոքրիկ բաներով: Սակայն դուք պետք է գիտակցեք, որ դժվար թե նա գնահատի ձեր այդ հիմար հետաքրքրությունն ու հոբբին: Ձեր նախասիրությամբ զբաղվեք, երբ մենակ կլինեք:
8. Ձեզ դուր չեն գալիս նրա ընկերուհիները: Դե ինչ, ինչպես ասում են, իրավունք ունեք: Ավելի վատ կլիներ, եթե նրանք ձեզ դուր գային: Բայց մտածեք, ընկերուհիների հետ նա ծանոթացել է ձեզնից առաջ, այդ պատճառով “Ես կամ նրանք” ընտրության հարց դնելու կարիք չկա: Ձեզ նրանք դուր չեն գալիս, լավ: Սակայն պարտադիր չէ նրան այդ մասին ասել: Գուցե նրան էլ ձեր ընկերները դուր չեն գալիս:
9. Կյանքի ընթացքում այնպիսի արարքներ եք արել, որոնցով չեք հպարտանում: Այդ մասին կարող է ձեր ընկերուհին չիմանալ: Կարծում եք նրա համար հետաքրքի՞ր է, թե ինչպես եք խաբել ձեր նախկին ընկերուհիներին: Ինչ երաշխիք կա, որ նրա հետ էլ այդպես չեք վարվի: Ի վերջո, չէ՞ որ նա կսկսի այդ մասին մտածել:
10. Մի վատաբանեք նրա ընկերներին` փորձելով նրա աչքին բարձրանալ, դրանով իսկ դուք բոլորովին այլ արդյունքի կհասնեք:

Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր

 

Մեկնաբանություններ
Arpi 13:22 16.02.2010
 
Ete martun sirum es et chi nshanakum vor pitii CHASES lav xosqer txamart@ sksuma aveli voqeshnchvel te siro mej te kyanqum u sksuma aveli u aveli qez hargel et hastat

lavates 18:17 17.11.2009
 
ete es in4 vor mekin sirum em gitem vor inq@ shaaaaaaaaaat lavna u sxal baner kyanqum indz chi asi bayc ete in4 vor mek@ kaskacuma ira @ntrutyan harcummmmmmmmmmmm ay et urish ban liq@ mtacelu tex uneq............

Lala 12:13 18.09.2009
 
Tghamardik kananc petq e asen miayn lav xosqer, hacheli xosqer, ay te inch petq e asen!!!

Nana 13:58 01.09.2009
 
Es el chem chem haskanum, ho struk chenq darnum

Ani 17:49 21.07.2009
 
Chem haskanum, te inch e nshanakum yntrutyan araj kangnel es kam ynkeruhiners?


 
     
 
Wedding.Am


Կնոջ խելացի լինելն ամուր ընտանիքի գրավականն է. գիտնականներ (5)
Հարսանեկան տորթեր (17)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (11)
Հարսանեկան տեսադարան (10)
Այն, ինչ ԱՍՏՎԱԾ միացրեց, մարդը թող չբաժանի... (6)
Աշխարհի ամենահարուստ հարսնացուները (8)
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև (11)
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը (7)
Կրքոտ համբույրն օգտակար է առողջությանը (11)
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (5)
Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ (26)
Ընտանեկան կյանքի հրաշալիքները (28)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (23)
Հեքիաթներ չեն լինում (25)
Համբույրի միջազգային օրը (43)
Ես սիրում եմ քեզ... (53)
Հարսի սանրվածքը (16)
Ինչպես հարամել հարսանիքը (25)
Հարսանեկան տորթ (18)
-Արի ամուսնանանք: -Արի... (33)

Подарки и Бизнес сувениры

GoldenParty-Shoes.ru Женская обувь оптом

Aquatek.am SPA center Armenia