Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |     |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Ինչո՞վ է Ձեր երկրորդ կեսը գրավել ձեր սիրտը.
 
 
Հարցումների արդյունքներ
 
Հայկական ավանդական հարսանիք (16)
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները (20)
Հարսանեկան ավանդույթները Գավառում (27)
"Աղի բլիթի զորությունից" (35)
Սուրբ Սարգիս (52)
Տեառնընդառաջ (17)
Հարսանեկան ավանդույթները Պորտուգալիայում (4)
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում (3)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (7)
Նշանդրեքի բեմական տարբերակը (11)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (18)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (17)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (32)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (2)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (12)
Դյուժևի շքեղ հարսանիքը (16)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (17)
Վարպետը և Շուշիկը (10)
     
 

Հոդվածներ

   
Ընտանեկան վեճերի հրահանգը  
   

Մի հին հեքիաթում կինը մշտապես վիճում էր իր ամուսնու հետ: Ամուսինը նրան մի բառ էր ասում, իսկ նա տասը պատասխանում: Եվ այդպես շարունակ: Կինը գնում է կախարդի մոտ` խորհրդակցելու: Վերջինս նրան տալիս է ջրով լի մի կուժ. “Այս ջուրը հասարակ չէ, այլ` կախարդական: Հենց ամուսինդ սկսի վիճել, նրան պատասխանելու փոխարեն ջուրն առ բերանդ և պահիր այնքան, մինչև նա հանդարտվի”: Կինը լսում է նրան: Այդ օրվանից նրանք համերաշխ են ապրում: Հեքիաթի խորհուրդն այն է, որ կողակցի հետ վիճել պետք չէ: Բայց արդյո՞ք սրա հետ համամիտ են ժամանակակից մասնագետները:
_ Իմ կարծիքով բացարձակ համերաշխ ամուսիններ չեն լինում: նույնիսկ ամենաներդաշնակ, միմյանց սիրող զույգերը ժամանակ առ ժամանակ միմյանց հետ վիճում են, սակայն դա չի նշանակում թե անհաջող ընտանիք է կազմվել, ընդհակառակը նրանց զգացմունքները կենդանի են, երբ այդ հարաբերություններն անընդհատ զարգանում են,_ սա բշկուհի Տատյան Պուշկարևայի կարծիքն է:
Տարաձայնություններից խուսափելչի կարելի միայն այն պարզ պատճառով, որ մարդն ի ծնե կոնֆլիկտային է: Որքան էլ զույգերը միմյանց սիրեն, անպայման մի հարցում նրանք տարաձայնություն կունենան: Մի խոսքով, խոսակցություններից չի կարելի խուսափել:
Բարդ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվում է յուրաքանչյուր անհատի ներաշխարհը: Եթե մեկը կատարվածը բուռն, զգացմունքային է ընդունում, մյուսը ցուցաբերում է համբերատարություն և դիվանագիտություն` փորձելով հարթել այդ ամենը, երրորդն այդ ամենին հումորով է վերաբերվում:
Կոնֆլիկտային իրադրությունները կախված են մարդու տաքարյունությունից, բնավորությունից, սովորություններից, դաստիարակությունից և կյանքի փորձից: Կան այնպիսի ընտանիքներ, որտեղ ամուսինները մշտապես վիճում են, այդուհանդերձ, նրանք իրենց շատ լավ են զգում: Հետաքրքրությունների բախումը հնարավորություն է ընձեռում խոսել, ստանալ էմոցիոնալ լիցքավորում և ավելի լավ հասկանալ մեկմեկու, արդյունքում` ավելի մտերմանալ: Գաղտնիքը հետևյալն է, այստեղ վեճը թելադրված է զուգընկերոջ նկատմամբ սիրո արտահայտմամբ: Բոլորին քաջ հայտնի է, որ սիրո մեջ միշտ էլ կա ատելության տարր: Մենք սիրում ենք և հարգում, սակայն միաժամանակ ատում ենք նրա բնավորության որոշ գծերը կամ հակումները, որոնք նրան խանգարում են արժանվույնս ներկայանալ: Օրինակ` ծուլությունը, թափթփվածությունը, հաստատակամությունը, ոգելից խմիչքների նկատմամբ հակումը և այլն: Իհարկե, յուրաքանչյուր կոնֆլիկտ իր հետ բերում է փլուզիչ ուժ, սակայն եթե այն թելադրված է հոգածությամբ, օգնելու պատրաստակամությամբ, ապա հարաբերությունները չեն փլուզվի և կդառնան ավելի պարզ և հասկանալի: Դա նման է ամպրոպին պատրաստ բնությանը, երբ երկինքը ծածկվում է ամպերով, և այդ ժամանակ շատերն են իրանց անհանգիստ զգում: Մթնոլորտը դառնում է լարված և ճնշող: Սակայն երբ ամպրոպում է, վերջապես ճեղքում է անձրևը, բոլորը սկսում են հանգիստ շունչ քաշել: Մասնագետների կարծիքով, ավելի հաճախ ամուսինները ներկայացնում են վարքագծի այն կանոնները, որոնք դրսևորվել են մանուկ հասակում: Եթե ծնողները հաճախակի էին վիճում և այդ հարաբերությունները պարզաբանում էին բարձրաձայն, միանգամայն հնարավոր է, որ երեխան մեծանալով դրսևորի այդ վարքագիծը: Եթե ծնողները հաճախակի էին վիճում և այդ հարաբերությունները պարզաբանում էին բարձրաձայն, միանգամայն հնարավոր է, որ երեխան մեծանալով դրսևորի այդ վարքագիծը: Եթե ընտանիքում ընդունված է փոխզիջումը և վեճերից խուսափելը, ապա հարաբերությունները միանգամայն այլ կլինեն:
Ըստ ավանդույթի` կոնֆլիկտային են համատեղ կյանքի առաջին տարիները: Այդ շրջանում վեճեր կարող են ծագել նույնիսկ աննշան բաներից: Վեճի առարկա կարող են լինել կենցաղային սովորությունները: Այդ ժամանակահատվածում ծագած խնդիրները պայմանավորված են բնավորությունների փոխհարմարեցմամբ: Աստիճանաբար զույգերը սովորում են միմյանց, ընտրում միմյանց համարընդունելի վարքագիծ: Այժմ առաջնային են դառնում այլ խնդիրներ:
Վիճակագրության համաձայն` ավելի հաճախ տարաձայնությունների առիթ են դառնում տնտեսական խնդիրները: Ընդ որում դա որևէ կապ չունի բարեկեցության աստիճանի հետ: Թե ապահովված, թե չունևոր ընտանիքներում նույն մոլուցքով վիճում են, ինչպե՞ս ավելի ճիշտ ծախսել վաստակած միջոցները, ինչի՞ն տալ նախապատվություն և ինչի՞ հաշվին տնտեսել: Եվս մեկ արգելք. դա երեխաների դաստիարակության հարցն է: Նույնիսկ համերաշխ զույգերը դժվարանում են նման բարդ հարցերում գտնել փոխզիջման եզրեր:

Ինչպե՞ս սկսել սուր խոսակցությունները, որոնք կարող են վեճի պատճառ դառնալ

Կոնֆլիկտային իրավիճակների համար գոյություն չունի որևէ դեղատոմս:
_ Ամեն ինչ կախված է տաքարյունությունից և փոխհարաբերությունից… _ շարունակում է Տ. Պուշկարևան,_ բաըց ամեն դեպքում, կարևոր կառուցողական մոտեցումն է: Առաջին հերթին հարկավոր է գիտակցել, թե ինչ եք ակնկալում այս կամ այն խոսակցությունից և որն է ցանկալի արդյունքը: Եթե նպատակը միայն զուգընկերոջը գանգատներ ներկայացնելն է, ապա չեք կարող հասնել փոխըմբռման : Չէ՞ որ ոչ մեկին դուր չի գալիս նվաստացումն ու վիրավորանքը: Այսպիսի կոնֆլիկտները հակակառուցողական են: Կառուցողական կոնֆլիկտի նպատակը ընտանեկան միության ամրությունն է. հարկ է որոնել խելամիտ փոխզիջում, միասին գտնել այս կամ այն խնդրի լուծումը: Այդ պատճառով պետք է պատրաստ լինել լսելու և հաշվի առնելու հակառակ տեսակետը: Բացի այդ` չափազանց կարևոր է խոսելու համար պատեհ ժամանակ ընտրելը: Կարիք չկա այն հետաձգել մինչ ուշ գիշեր, երբ երկուսդ էլ հոգնած եք: Լավ կլինի ընտրել ազատ ժամանակ, երբ լեցուն եք ուժով և լավ տրամադրությամբ: Կարելի է նախօրոք պայմանավորվել. “Ես կցանկանայի քեզ հետ քննարկել այսպիսի հարց: Ե±րբ և որտե՞ղ կարող ենք այդ անել”: Դա վկայում է, որ արդեն իսկ կարևոր հարցի քննարկումից առաջ դուք պատրաստ եք փոխզիջման:
Ի դեպ` պարտադիր չէ հարաբերությունները պարզել խոհանոցում: Երբեմն շատ օգտակար է կտրվել հարազատ պատերից, խոսել չեզոք գոտում` սրճարանում, այգում: Սա հնարավորություն կտա այլ կերպ նայել իրադարձությանը: Եվ ևս կարևոր պահ. եթե խոսակցության ժամանակ զգում եք, որ կորցում եք ինքնատիրապետումը, ավելի լավ կլինի դադարեցնել խոսակցությունը և այդ թեմային անդրադառնալ հետո: Կարիք չկա գիտակցաբար սրել իրավիճակը: Խուսափեք միմյանց հետ բարձրաձայն խոսելուց, արցունքներից , տրտնջալուց , եղեք հանգիստ, կշռադատ, փորձեք հիմնավորել ձեր խոսքերը, արարքները: Զուգընկերն անպայման պետք է զգա, որ Ձեր գործողությունները թելադրված են միայն ու միայն նրա նկատմամբ սիրուց ու հոգածությունից:
Այն կոնֆլիկտները, երբ մարդիկ միմյանց են ներկայացնում իրենց պահանջները, կարելի է դրական համարել այնքանով, որքանով կարող է միանգամից բացահայտվել իրադրությունը: Սակայն այս դեպքում վնասակարն այն է, որ երկու կողմն էլ ցուցաբերում է ավելի շատ բացասական զգացմունքներ: Այս կոնֆլիկտը նման է հրդեհի, որն անխղճորեն այրում է կամուրջները, որով դեռևս կարելի էր միմյանց վերադառնալ: Միևնույն ժամանակ ճիշտ վեճն ավելի շատ հիշեցնում է մոմի լույս, որտեղ այրվում են ավելորդությունները, բայց անսասան են մնում իրական արժեքները:
Հաճախ գժտությունից հետո ամուսինները նոր զգացմունք են ապրում : Հենց դրա համար էլ մասնագետները նախազգուշացնում են` լռությունը ոչ միշտ է ոսկի: Բարդ իրադրություններում ավելի լավ է բացահայտ խոսել սեփական դիրքորոշման մասին, քան այն հոգու խորքում պահել: Չէ՞ որ, այս դեպքում կոնֆլիկտը չի լուծվի, այլ կդառնա խրոնիկ:
Այժմ շատ հեռուստասերիալներ քարոզում են հետևյալ վարքագիծը. մեծ վեճից հետո ամուսինն այցելում է խանութ և գնում թանկարժեք նվեր, մատուցում կնոջը, իսկ վերջինս ուրախ փարվում է ամուսնուն: Կոնֆլիկտը վերանում է: _Նման ձևը ոչ միշտ է արդյունավետ: Եթե խոսքը մանր, չնչին խոսակցության մասին է, հաճելի անակնկալը կարող է շտկել իրավիճակը, սակայն եթե կոնֆլիկտի հիմքում ընկած է լուրջ խնդիր (ամուսիններից մեկի դավաճանությունը, նրա վատ սովորությունները, օրինակ` հարբեցողությունը), ապա ոչ մի նվեր չի կարող այդ ճեղքը փակել,_ այսպես է կարծում Տ. Պուշկարևան:
Ամեն դեպքում, հարկավոր է միմյանց հետ անկեղծորեն խոսել և հասկանալ կոնֆլիկտի էությունը: Հարաբերությունները չի կարելի շտկել միմյանց ֆինանսական ճնշմամբ: Ավելին, եթե ձևն արմատանա, զույգերը միանգամայն հակասական արդյունքի կհանգեն: Վտանգը հետևյալն է. ամուսիններից մեկը կսկսի ղեկավարել մյուսին. դիտավորյալ վեճեր ստեղծել` հաշվի առնելով նվերները: Հարկավոր է գիտակցել, որ բարդ հարաբերությունները սրվում են ճգնաժամային իրավիճակներից` հարազատներից որևէ մեկի հիվանդությունը, աշխատանքի կորուստը, սոցիալակն խնդիրները… Այդ շրջանում ամուսինները պետք է ողջախոհ լինեն: Չնչին բաներից կարող է վեճ ծագել, սակայն մեծանա ինչպես ձնագունդը: Այդ պատճառով կարիք չկա բարդացնել իրավիճակը: Ավելի լավ է դիմել “սուր անկյունները հարթելու” մարտավարությանը: Պետք է զինվել համբերությամբ և միմյանց խնայել: Ամենախելամիտ տարբերակը ձեռք ձեռքի ամուր բռնած` դժվարությունները միասին հաղթահարելն է:

Աղբյուր`  "Լույս և Ստվեր" ամսագիր

 

Մեկնաբանություններ
Arsen 02:53 16.06.2009
 
Aysinqn chisht er? Vor heqiati masina xosqy? Piruza jan bacatri ban haskananq!!!!!!!

Փիրուզա 05:46 15.06.2009
 
Մի հին հեքիաթում կինը մշտապես ճիշտ էր, որ վիճում էր իր ամուսնու հետ:


 
     
Wedding Photographer
 
Wedding Photo video studio
BMI calculator

Wedding Photography Armenia




Ում ընտրել (Գլուխ 5) (28)
Ում ընտրել (Գլուխ 4) (1)
Կեղտոտ մտքեր (Աղջիկ) (21)
Հարսանյաց զգեստներ (233)
Հարսանեկան տեսադարան (7)
Հարսանյաց արարողության կազմակերպում (7)
Աստղագուշակ 2009 (Ցուլի տարի) (13)
Այն, ինչ ԱՍՏՎԱԾ միացրեց, մարդը թող չբաժանի... (5)
Վեճ և հաշտություն (10)
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև (13)
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը (11)
Ընտանեկան վեճերի հրահանգը (2)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (25)
Ամուսնական պայմանագիրը (25)
Մրցույթների տեղն ու դերը (19)
Ամուսնության գաղտնիքը (27)
Հարսի սանրվածքը (35)
Ինչպես հարամել հարսանիքը (24)
Նվերների կյանքի կոչված գաղափարներ (26)
Ֆրանսիական Պոլինեզիա (7)

rv solar panel kits
Wedding Photo And Video