ՀոդվածներՀիշի՛ր, թե ինչ նշանի տակ է ծնվել քո մայրը: Կարծում եմ՝ դա քեզ պետք է որ հայտնի լինի: Խոյ, Առյուծ և Աղեղնավոր ծնողները հանդիսանում են լիդերներ շփման մեջ: Այդ պատճառով էլ նրանց համար շատ հաճախ բարդ է շփում հաստատել սեփական երեխաների հետ, որոնք ծնվել են Ջրային նշանների տակ:Եթե դու Խեցգետին ես, Կարիճ կամ Ձուկ, ապա հավաքիր համբերությունդ, շփվիր մայրիկիդ հետ, պատրաստ եղիր նրան, որ մայրդ միշտ քեզ խորհուրդներ է տալու, թե ինչ է պետք անել և թե ինպես է պետք քեզ դրսևորել...
Ինչպես բարելավել հարաբերությունները մոր հետ... Մայրն ամենամոտ ու մտերիմ անձնավորությունն է: Որքան մանկական հիշողություններ են կապված նրա հետ, որքան ուրախ պահեր...
Մոտենում էր Սամվելի հարսանիքի օրը: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Սոնան ու Սամվելը այնքան հուզված էին: Ամեն ինչ լավ էր ընթանում, ինչպես, որ ծրագրել էին...
Արմանը աչքերին չէր հավատում, նա հայացքը չէր կարողանում շեղել Եվայից, նրան անչափ կարոտել էր, բայց հետո ջղայնություն զգաց, երբ հասկացավ, որ Եվան ամեն ինչ գիտի, դա էին ասում նրա աչքերը, որոնց ամեն մի միմիկան քաջ ծանոթ էր Արմանին...
Տիկին Հասմիկը Եվայի սիրած ուտելիքներն էր պատրաստում առավոտից: Նա շատ էր կարոտել աղջկան: Չէր համբերում, երբ պիտի նա գա: Նա ուրախ էր, որովհետև մի քանի օրից էլ ամուսինն էր գաու գործուղումից: Դռան զանգն էր:
Աննան եկել էր Եվայենց տուն, գիշերը նրանց տանն էր մնալու, որպեսզի առավոտյան միասին մեկնեին: Ամբողջ գիշեր նրանք զրուցում էին, Եվան պատմեց կատարվածը, իսկ Աննան զարմանքից քար էր կտրել. նա Արմանի նման նվիրված, հոգատար տղա չէր տեսել ու երբեք չէր սպասի, որ նա նման բան կանի...
Հաճախ մարդիկ ընտրության առջև են կանգնում. ու՞մ ընտրել, ինչպե՞ս վարվել: Դժվար է որոշել ճիշտ ուղին: Մեկը լսում է սրտին, մյուսը` բանականությանը: Իսկ մեր օրերում արդյո՞ք սրտին են լսում... Աղբյուր` "Հարս Հանդես" ամսագիր Հարսանյաց արարողության կազմակերպում Մեզանից յուրաքանչյուրը, ով առնչություն է ունեցել հարսանյաց արարողության կամ այլ հանդիսությունների կազմակերպման հետ, հավանաբար գիտի, որ յուրաքանչյուր զույգի համար շատ կարևոր է, որպեսզի իրենց հարսանիքը լինի անմոռանալի ու անկրկնելի: Ինչպես նաև կհամաձայնվի , որ հարսանյաց արարողության կազմակերպումը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է, այլ նաև բավականին աշխատատար ու ժամանակատար: Իսկ նման արարողություններ կազմակերպել կարող են միայն հմուտ մասնագետները, որոնք տեղյակ են դրանց ճիշտ կազմակերպման ու անցկացման բոլոր նրբություններին ու առանձնահատկություններին: Հարսանյաց արարողության կազմակերպումը – դա հարսանյաց զգեստի, սանրվածքի, ռեստորանի, քեյթերինգի, թամադայի, եկեղեցու և այլնի ընտրությունն է: Հարսանիքը – դա սիրո տոն է, որը պետք է դառնա անմոռանալի: Հարսի համար շատ կարևոր է օծանելիքի ընտրությունը: Ըստ երևույթին դա շատ ավելի կարևոր է, քան հարսանյաց զգեստի կամ աքսեսուարների ընտրությունը:Օծանելիքի հաճելի բույրը ցանկացած կնոջ ինքնավստահ է դարձնում, իսկ հարսանիքի օրն այն պարզապես պարտադիր է: 2012 թվականի ամենաբարեհաջող օրերն ամուսնության համար Որո՞նք են 2012 թվականի ամենաբարեհաջող օրերն ու ամսաթվերը հարսանիքների, ամուսնությունների, նշանադրությունների կազմակերպման համար: Այն, ինչ ԱՍՏՎԱԾ միացրեց, մարդը թող չբաժանի... Նյութը` ըստ "Լինա" ամսագրի
Գրավչությունը սիրո նախերգանքն է Նյութը` ըստ "Լինա" ամսագրի Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական` համակրանք և բացասական` հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք: Նյութը` ըստ "Լինա" ամսագրի Հայերիս մեջ այսպիսի խոսք կա . “Մեկ շուտ արթնացողն է շահում, մեկ` շուտ ամուսնացողը”: Հարցրե՛ք ձեր մեծահասակ ծանոթ-բարեկամներին, և նրանք կհիշեն բազմաթիվ դեպքեր, երբ 14-15 տարեկան աղջիկներին ամուսնացրել են: Դե՛, իսկ Թումանյանի Մարոյին բոլորս ենք հիշում: Ճիշտ է, հիմա դժվար թե հանդիպենք այդքան վաղ ամուսնության, բայց 17-18 տարեկան հարսների հաճախ ենք տեսնում: Դժվար է որևէ մեկին խորհուրդ տալ, թե որ տարիքին է ամենահարմարը մայրանալու համար: Կյանքն արագ քայլերով առաջ է ընթանում և թելադրում էր իր պահանջները: Այժմ կանայք էլ տղամարդկանց նման աշխատում են կայանալ, ինչ-որ հաջողության հասնել, հետո մտածել ամուսնության և երեխա ունենալու մասին: Իսկ ի՞նչ են ասում բժիշկները: Այս հարցում նրանք շատ հստակ տեսակետներ ունեն: Նյութը` ըստ "Լինա" ամսագրի Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալաի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը…
Նյութը` Ալինա Դերձյանի Աշխարհի ամենահարուստ հարսնացուները Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Կրքոտ համբույրն օգտակար է առողջությանը Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Խորհուրդներ տղամարդկանց . ինչ պետք է ասել կանանց Աղբյուր` “Լույս և Ստվեր” ամսագիր Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները " Հարգելի ծնողներ, Վալյան համաձայն է, մեր միջև ամեն ինչ որոշված է…", _ հիշե՛ք, այս արտահայտությամբ սկսվում է մեզ բոլորիս շատ հայտնի և սիրված ֆիլմը: Մենք ձեզ հետ արդեն երրորդ և նույնիսկ չորրորդ սերունդն ենք որպես այս ֆիլմի երկրպագուներ: Քանի տարի է անցել նրա պրեմիերայից, սակայն թեման նույնքան արդիական է, եթե ոչ ավելի: Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից Կազմել ընտանիք - դա շատ քիչ է, այն պահպանելու համար պահանջվում է բավականաչափ ուժ, ծախս և գիտելիք: Այժմ, կազմելով նոր ընտանիք, դուք մտել եք հարաբերությունների նոր փուլ: Ձեռք եք բերել նոր իրավունքներ ու պարտականություններ: Դուք պետք է պատրաստ լինեք պատասխանատվություն կրել ձեր արաքների համար մի մարդու առջև, որը գտնվում է ձեր կողքին: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այժմ արդեն ձեր ընտանեկան հարաբերությունները շարունակեն զարգանալ ներդաշնակորեն և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ ետընթացություն, որը տանում է երկարատև վեճերի : Հոգեբաններն առաջարկում են չորս նախապայման, որոնք կօգնեն պահպանել սերը, հանգստությունն ու համերաշխությունը Ձեր ընտանիքում: Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ Դեպի ճակատագիր տանող շատ ճանապարհներ կան: Դրանցից ո՞րն է քոնը: Որո՞վ ընթանալ : Ոչ ոք քո փոխարեն չի կարող որոշել. Ընտրությունը քոնն է. Սակայն մի քանի հուշումներ կան, որոնք կօգնեն քեզ. Ինչպես հայտնի է սերը հավետ չէ: Եվ ամենագեղեցիկ խոսքերը կարող են փոխակերպվել ամենաանսպասելի կերպով: Օրինակ` 3 շաբաթ. Ես սիրում եմ քեզ! 3 շաբաթ. Բարի երեկո, սիրելիս! Նվերներ, որոնց մատուցում է կյանքը Իհարկե, պետք է պլանավորենք մեր կյանքը - կարիերան, ամուսնությունը: Սակայն, երբեմն կյանքը մատուցում է այնպիսի նվերներ, որոնցից պետք չէ հրաժարվել: Թե ինչպես Ջավախքում աղջկա փոխարեն տղա փախցրեցին Երկուսուկեսդարյա պատմություն ունեցող ջավախահայությանը բնորոշ ավանդույթներից է աղջիկ փախցնելը: Որպես կանոն, Ջավախքում շուտ են ամուսնանում: Աղջիկներն ամուսնանում են 17 տարին չբոլորած, իսկ տղաները, լավագույն դեպքում, 23 տարեկանում: Ջավախքում փոքր տարիքում ամուսնությունն ունի իր բացատրությունը. տղամարդիկ միջինը վեց ամսով բացակայում են Ջավախքից՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, իսկ երբ վերադառնում են՝ ոչ մի զբաղմունք չեն ունենում եւ, պարապ չմնալու համար, ամուսնանում են: Ջավախքում ընդհանրապես չկա ոչ կինոթատրոն, ոչ թատրոն, ոչ մշակույթի տուն... ոչ մի երիտասարդական, ժամանցի կամ հանգստի վայր: Շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ է կինոն կամ թատրոնը: Սիրո, ընտանիքի և անձնական կյանքի ոլորտներում մարդը ամենից շատ սիրում է հեքիաթներ: Նա սպասում է, երբ ինչ-որ մեկը երբևէ իրեն կպատմի պատմություն այն մասին, որ ինչ-որ տեղ երկրի վրա կա Հավերժական սեր: Որ ինչ-որ տեղ քայլում է ձեր կեսը, միակը և անկրկնելին, նախատեսված բացառապես ձեզ համար: Ձեզ միայն պետք է գտնել նրան և կսկսվի ձեր երջանկությունը: Մարդն ուզում է հավատալ, որ իր բոլոր խնդիրենրը ծագում են ինչ-որ մեծ գաղտնիքի չիմացությունից: Պետք է միայն այն իմանալ և կյանքը կկարգավորվի: Այսպիսով, սիրելի ընթերցող, հեքիաթ չի լինի: "Հրաշալի գաղտնիքի", կախարդական փայտիկի, հեքիաթի կարիքը մարդու մոտ ծագում է նրանից, որ նա փնտրում է հեշտ ճանապարհներ: Նա սպասում է, որ ինչ-որ մեկը կպաշտպանի իրեն:Այս ամենը ունի մեկ աղբյուր. անվստահություն սեփական ուժերի վրա, անվստահությունը ինքնուրույն ինչ-որ բան փոխելու վրա: Սիրառատ բրիտանացիների նախաձեռնությամբ հուլիսի 6-ը ընդունվել է որպես Համբույրի միջազգային օր, իսկ մոտ 2 տասնյակ տարի առաջ հաստատվել է նաեվ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես տեսնել փեսացուի կերպարը Հայերեն - Ես սիրում եմ քեզ Եկեղեցու սպասավորն ու ազգագրագետը հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը: Ինչպես ճանաչել Ձեր հարսնացուին Հին Անգլիայում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգերի նախընտրությունները: Նրա առաջ դնում էին մրգերով լի սկուտեղ, որից հետո ուշադիր հետեւում, թե որ պտուղներն է ընտրում իրենց ապագա հարսնացուն: Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը հանդիսանում է ինչպես յուրահատուկ ամփոփում, այնպես էլ ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ: Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները: Ստորեւ ներկայացված հետաքրքիր տեղեկատվությունը Ձեր ընտանեկան կյանքը կդարձնի առավել գունագեղ ու հետաքրքիր: Իրականում ամուսնական պայմանագիրը տարիներ շարունակ գրված է եղել մեր Ընտանեկան կոդեքսում: Սակայն, հաշվի առնելով իրավական աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները, ընտանեկան ¢ ամուսնական հարաբերությունների համար մշակվել է առանձին պայմանագիր: Ամուսնական պայմանագիր կնքելով կինը կարող է ամուսնուն ստիպել կիսել նրա հետ սեփական աշխատավարձը, ամեն տարի տանել հանգստանալու, էլ չենք խոսում ապահարզանի դեպքում մինչեւ կյանքի վերջ ապահովել սեփական բարեկեցիկ կյանքը: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները կարծում են, թե ամուսնական պայմանագիրը ավելի շուտ վատթարացնում է ընտանեկան հարաբերությունները, քան խթանում, սակայն այժմ դրա օգնությամբ կարելի է օրինականացնել պահանջատիրական իրավունքները: Մրցույթներն ունեն իրենց ուրույն տեղը յուրաքանչյուր միջոցառման մեջ: Ճիշտ ընտրված մրցույթները Ձեր միջոցառումը կդարձնեն տպավորիչ եւ հիշարժան: Եթե կազմակերպել եք ընկերական երեկույթ, ապա մրցույթները պետք է լինեն ուրախ եւ աշխուժացնող: Եթե ձեռնարկել եք հարսանիք, ապա մրցույթները պետք է հիմնված լինեն ազգային սովորույթների վրա: Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մրցույթները, բնականաբար, պետք է լինեն առավելապես սիրային թեմաներով, ռոմանտիկ բնույթի: Իսկ պաշտոնական միջոցառման ժամանակ մրցույթները պետք է լինեն ինտելեկտուալ ուղղվածությամբ: Բոլոր կանայք, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո եւ ընկերության վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարին մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն մեր իրականության մեջ դեռեւս տարածում չեն գտել: Հաճախ մարդիկ ամուսնանում են, որպեսզի ամրապնդեն հասարակության աչքերում իրենց փոխհարաբերությունները, սերը, քանզի միայն ամուսնության տարբերակն է պաշտոնապես վկայում այդ մասին: Աղջիկը, տեսնելով, որ տղան մինչեւ ականջների ծայրը սիրահարված է իրեն, կարծում է, որ այլեւս ոչ մի տեղ չի փախչի: Եվ հաճախ, փոխհարաբերությունները ամրապնդելու փոխարեն, անփորձության պատճառով վատթարցնում է իրավիճակը: Չի կարելի մոռանալ այն մասին, որ տղամարդիկ չափազանց զգայուն էակներ են եւ յուրաքանչյուր մանրուք հակված են դիտարկել որպես թանկագին ազատությունը սահմանափակելու փորձ: Ներքոնշյալ տաս սխալները հանդիսանում են այն հիմնականները, որոնց պատճառով 'կուտը կերած՚ երիտասարդը կարող է հեշտությամբ հիասթափվել եւ սլանալ անհայտ ուղղությամբ: Շատ հարսնացուներ դժվարությամբ են դիմանում հարսանիքից առաջ որեւէ նորամուծություն անելու գայթակղությանը: Հարսի երկար մազերը հոյակապ հիմք կարող են հանդիսանալ շքեղ սանրվածք կերտելու համար: Եթե նոր ոճ ստեղծելու ցանկություն ունեք եւ ուզում եք կտրել Ձեր մազերը, անհրաժեշտ է դա անել պսակադրության օրից վեց ամիս առաջ: Այդ ժամանակը անհրաժեշտ է այլընտրանքի համար. եթե Ձեզ դուր չգա նոր կտրվածքը, բավականաչափ ժամանակ կունենաք այլ տարբերակներ մտածելու եւ իրագործելու համար: Սպիտակ - Այս դասական գույնը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունն ու երիտասարդությունը: Սպիտակ ծաղիկները փունջը դարձնում են պայծառ եւ լուսավոր: Սպիտակ լիլիաները` կույս Մարիամի անմեղության խորհրդանիշերը, լավագույն տարբերակներն են: Շատ հարմար են նաեւ սպիտակ վարդերը որպես սիրո բացատրություն: Գեղեցիկ է նաեւ փոքրիկ ծաղիկների համադրությունը: 9 տարբերակ` հարամելու հարսանեկան արարողությունը
(բուն իմաստն ըմբռնելու համար խորհուրդ ենք տալիս հումորով վերաբերվել) I. Երբ եկեղեցում քահանան Ձեզ հարցնի. "... տեր ես", կամ "... հնազանդ ես", անակնկալ պատասխանեք "ոչ", և ցուցաբերեք կատարյալ համառություն, մինչև չզգաք, որ Ձեր զուգընկերը կարմրել է ամոթից: Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ, ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի գրեթե ողջ օրվա ընթացքում:
Նվերների կյանքի կոչված գաղափարներ Ինչ նվիրել նորապսակներին, որպեսզի թեթեւանան եւ կենցաղային հոգսերը, եւ տպավորվի երկար ժամանակ, եւ թե ուրախացնի նրանց սրտերը:
Խաղաղ օվկիանոսի փիրուզագույն ջրերը, հայացքի մեջ չտեղավորվող անծայրածիր հորիզոնները, ջրի եւ երկնքի փոխադարձ արտացոլանքն իրար մեջ, օվկիանոսի զով շունչը...այս ամենի անունը Ֆրանսիական Պոլինեզիա է: Այն բաղկացած է 180 դրախտային կղզիներից, որոնք առաջացել են տարբեր դարերում ժայթքած հրաբուխներից, ինչն ապահովում է տարբեր ու բազմազան լանդշաֆտ: Տուրիստները հիմնականում իրենց ուշադրությանն են արժանացնում Թաիթի, Բորա-բորա, Մորեա, Խուախինե կղզիները:
Հարսանյաց զգեստների նորաձեւություն Նորաձեւության բնագավառում ամենապահպանողականը հարսանեկան շորերն են: Սակայն նրանք նույնպես փոփոխություններ են կրել մինչ օրերը: Մեր նախնիները հագել են տարազներ: Սպիտակ գույնը "ներմուծվել" է Եվրոպայից: Քաղաքակիրթ եվրոպացիները առաջինը զուգեցին իրենց հարսներին ճեփ-ճերմակ զգեստով: Երեւույթը շուտ մտավ հայերի կենցաղի մեջ, քանզի սպիտակը խորհրդանշում է մաքրություն: Հատկանշական է, որ հարսի շորը միշտ էլ եղել է երկար: Այն դարերի ընթացքում փոփոխվելով` այդպես էլ չկարճացավ: Արգենտինացիները փորձեցին կիրառել կարճ զգեստներ, սակայն դերասաններից ու մոդելներից բացի, ոչ ոք այն այդպես էլ չհագավ: Ամենապատասխանատու քայլը մարդու կյանքում Նշանից մինչ ամուսնությունը նշանակվում էին տարբեր ժամանակահատվածներ՝ երեքից ամսից մինչև հինգ տարի, քանի որ հաճախ նշանի ժամանակ աղջիկն ու տղան դեռ անչափահաս էին լինում: Մինչ ամուսնությունը երիտասարդները իրավունք չունեին հանդիպել, սակայն թաքուն ժամադրություններ, իհարկե, տեղի էին ունենում: Դրանց մասին գիտեին աղջկա մայրը, տղայի քույրը, երկու կողմերի մորաքույրները: Անտեղյակ էին մնում միայն տղամարդիկ: Հին հայկական պահպանողական հասարակարգում հարսանիքի ընդունված տարբերակ էր հարսնացուի համար գլխագին վճարելը: Տղան, ի մի բերելով իր ֆինանսական դրությունը, ճշտելով ոչխարների, կովերի և այլ խոշոր եղջերավոր անասունների կոնկրետ քանակը, ընտրում էր այն աղջկան, ով համապատասխանում է իր գրպանին: Հայկական գյուղերում երջանիկ էին այն աղջիկը և նրա ընտանիքը, ում համար վճարում էին 15 ոչխարից ավելի: Իսկ քաղաքներում, ուր ոչխարը արդիական չէր, փեսացուն արծաթե գոտիով էր վճարում հարսի դիմաց: Բարեբախտաբար, "ապրանքափոխանակության" այդ բարքերն ավարտվեցին 20-րդ դարի սկզբերին, սակայն այժմ դրանց մասին մեզ հիշեցնում է ապագա հարսիկին մինչ ամուսնությունը (բայց, անկասկած, ոչ հետո) նվերներով ողողելու սովորույթը: |
||



Գիննեսի ռեկորդների գիրքը համալրվեց ևս մեկ նոր ռեկորդով ` " Հարսանյաց զգեստի ամենաերկար երկայնափեշ" անվանակարգով:
Մատանիների վրա փորագրումներ արվում են դեռ վաղ ժամանակներից, հիմնականում թագավորները: Այն յուրաքանչյուր իր դարձնում է անհատական, նախատեսված միայն եւ միայն Ձեզ համար: Եթե որոշել եք եզակի դարձնել Ձեր սիրելիի ամուսնական մատանին, փորագրումից արդյունավետ ոչինչ չեք հնարամտի: Միայն թե սկսելուց առաջ հետեւեք ներքոնշյալ խորհուրդներին, որոնք սիրով տրամադրում ենք Ձեզ:
Հարսանեկան արարողությունը սիրահարների համար ամենագեղեցիկ, ռոմանտիկ և հուզումնալից պահն է: Հարսանիքը կարող է լինել ավանդական և ոչ, շքեղ և համեստ, սակայն անհնար է հարսանեկան արարողությունը պատկերացնել առանց ծաղիկների: Հարսի ծաղկեփունջը հարսանեկան արարողության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Դա լոկ ծաղիկների ճաշակով համադրություն չէ: Ծաղկեփնջի տեսքից է կախված և հարսի ընդհանուր տեսքը, և նույնիսկ տրամադրությունը:
Նարնջագույն մոմերը նպաստում են ստեղծագործական գործընթացներին, պայծառացնում են միտքը, պարզեցնում կյանքը` դարձնելով այն ոչ թե տառապալից օրերի շարան, այլ իրական երազ: Այս գույնի մոմերը հաջողություն են բերում եւ պատկանում Առյուծներին:
Եթե հարսանեկան արարողության ժամանակ քննարկվող գլխավոր թեման հարսի շորն ու ծաղկեփունջն են, ապա տոնական խնջույքի ժամանակ բոլորի հայացքները սեւեռվում են հարսանեկան տորթի վրա: Դա ճիշտ է, քանզի ժամանակակից խոհարարական հնարավորությունները թույլ են տալիս պատրաստել յուրաքանչյուր զույգի առանձնահատկությունները շեշտող, գրավիչ երեւույթներ` հիացնելով բարեկամներին եւ ընկերներին 