Հոդվածներ
Իրական հարսանիքներ
Ի՞նչ անակնկալ է Արմեն Ամիրյանը մատուցել նորապսակներին (լուսանկար)
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը անակնկալի է բերել Երևանի փողոցներով զբոսնող և լուսանկարվող զույգին՝ մոտենալով և շնորհավորելով նրանց՝ իրենց կյանքի այդ կարևոր օրվա առթիվ.
«Ուրեմն․․․ սենց մեզ համար Իսահակյան փողոցի մեջտեղով քայլում ենք՝ երթևեկությանը խանգարելով։ Մեքենաները կանգնում են, վարորդները ուրախ հայացքներով սպասում են, որ մենք անցնենք․․․ ու մեկ էլ, մեքենաներից մեկից իջնում է Արմեն Ամիրյանը ու շնորհավորում մեզ :) Մենք էլ իրեն շնորհավորեցինք»,-գրել է երաժիշտ, կիթառահար Լևոն Հախվերդյանը, ով այս «պատմության» փեսան է, ֆեյսբուքյան իր էջում:
Դե ինչ, Wedding.am-ը նույնպես միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով զույգին սեր և երջանկություն: