Հոդվածներ
Նորություններ
Սրտացավ մարդիկ կազմակերպել են անտուն զույգի հարսանիքը
22 տարվա համատեղ կյանքից հետո Ֆլորիդա նահանգից այս անտունների զույգը վերջապես ունեցել է իր երազանքների հարսանիքը, որի համար սրտացավ մարդիկ տրամադրել են 20,000 դոլար:
Էվելինի` հարսիկի խոսքով`սա իսկապես Մոխրոտիկի պատմությունն է:
Նրանք ամուսնացել են մասնավոր ագարակում, որի սեփականատերը այն տրամադրել է բացարձակ անվճար` իմանալուց հետո Էվելինի և Դևիդի պատմությունը: Ինչպես նաև նորապսակներին տրամադրվել է հարսանեկան զգեստ և սմոքինգ, լիմուզին և 3-օրյա հանգիստ Հիլթոն հյուրանոցում:
Ի դեպ, զույգը, ով անտուն է դարձել իրենց խաբած գործատուի պատճառով, արդեն ապահովվել է բնակարանով և աշխատանքով: