Հոդվածներ
Զորավար Անդրանիկի ամուսնությունը և անհայտ սերը. ուշագրավ մանրամասներ
Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը ամուսնացել է երկու անգամ և ունեցել մի երեխա,որը մահացել է: Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում,սակայն մեկ տարի անց՝ ծննդաբերությունից հետո կինը մահանում է, իսկ երեխան մահանում է մի քանի
շաբաթ հետո: Անդրանիկը, ինչպես և բոլոր ֆիդայինները տվել էին ֆիդայական երդում, որի համաձայն իրավունք չունեին ամուսնանալու մինչև չազատագրվեր Հայաստանը, այդ իսկ պատճառով Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացավ միայն 1921 թվականին:Սակայն Անդրանիկը փորձել է ամուսնանալ նաև ավելի շուտ՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին...
Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Երվանդ Փափազյանի հարսանիքին և հարսանիքի ժամանակ մի պահ տարվում է պարող մի օրիորդով,որը պարում էր շատ գեղեցիկ և ինքնամոռաց: Օրիորդը պարի վերջում մոտենում է Անդրանիկին և Անդրանիկը կատարում է մի անսպասելի քայլ, բռնում է օրիորդի ձեռքը և հրավիրում նստելու իր կողքի ազատ աթոռին: Այդ քայլի մասին շատ է խոսվում վրացական մայրաքաղաքի հասարակության մեջ , տեսնողներից շատերը կարծում են ,որ Անդրանիկը կամուսնանա օրիորդի հետ և այդ ամենը ճոխացված պատմում էն մարդկանց, շատերը ուրախանում էն, որ իրենց սիրելի հերոսը վեջապես պետք է ամուսնանա: Անդրանիկը հետաքրքրվում է այդ գեղեցկադեմ օրիորդով,իմանալով որոշ բաներ օրիորդի մասին որոշում է իր մոտ կանչել Հովհաննես Թումանյանին և նրանից խորհուրդ հարցնում: Շուտով հերոսի մոտ է գալիս ամենայն հայոց բանաստեղծը և փորձում իմանալ թե ի՞նչ է եղել:Թումանյանը իմանում է Անդրանիկի ցանկության մասին և խորհուրդ տալիս որպեսզի Փաշան կատարի իր մտքինը, սակայն Անդրանիկը հարցնում է Թումանյանին,թե արդյո՞ք ժողովուրդը չի մտածի, որ դեռ արևմտյան Հայաստանը չազատագրված նա ամուսնանում է և խախտում իր ֆիդայական ուխտը,սակայն Թումանյանը հանգստացնում է Անդրանիկին և ասում որ հայերը միայն կուրախանան լսելով նրա ամուսնության մասին ու կմտածեն ,որ իրենց սիրելի առյուծը կորյուններ է ծնելու:
Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնանում է 1921 թվականի գարնանը՝Նվարդ Քյուրքչյանի հետ՝ Փարիզում,կնքահայրը Պողոս Նուբար փաշան էր: Երբ Անդրանիկը որոշում է ամուսնանալ՝ հեռագրում է իր քրոջը՝Նազելիին, հայտնելով ցանկության մասին:Նազելին բնակվում էր Վառնայում:Գեղեցիկ դեմքով,բաց մաշկով և շատ գեր կին էր: Բնավորությամբ քաջ էր ,իսկ ֆիզիկապես ուժեղ:Նազելին եղբորը ուղարկում է Նվարդի նկարը և խորհուրդ տալիս, որպեսզի Անդրանիկը ամուսնանա հենց այդ աղջկա հետ: Անդրանիկը ընդունում է քրոջ առաջարկը:
Նվարդը խելացի,գեղեցիկ և համակրելի աղջիկ էր,մոր և քրոջ հետ բնակվում էր Ֆիլիպեյում:Նվարդը մոլի դաշնակցական էր և Հայաստանի անկախության ժամանակաշրջանին մեկնել էր հայրենիք՝ իբր «գթության քույր»:
Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ:
Սակայն այսքան չեն ավարտվում Մեծն Զորավարի սիրո մասին պատմությունները: Առաջարկում ենք ընթերցել նաև Sputnik.co.am կայքում տեղ գտած այս հետաքրքրաշարժ պատմությունը՝ Անդրանիկի անհայտ սիրո մասին.
«Ամեն ինչ սկսվեց, երբ մի անգամ ինձ մոտ եկավ մի տարեց կին։ Պարզվեց` նա ինձ երկար էր փնտրել։ Հանդիպման ժամանակ մոտեցավ և գրկեց հարազատի պես։
Իրավիճակն ավելի պարզ դարձնելու համար նշեմ, որ հորս անունը Վրեժ է, և նա ազգակցական կապ ունի Անդրանիկ Օզանյանի հետ։ Հայրս շատ լավ գիտեր, որ իր անունը հենց Անդրանիկն է Վրեժ կնքել։
Տիկին Սաթենիկը ծնունդով Թբիլիսիից էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գթասրտության քույր է եղել Անդրանիկ Օզանյանի կամավորական ջոկատում։
Անդրանիկն ու Սաթենիկը սիրահարվել են և երեխա ունեցել, որի անունը նույնպես Վրեժ է եղել։ Ամենայն հավանականությամբ, այդ երեխան ծնվել է 1915-1916թթ.-ին։
Սաթենիկը 6 ամսական երեխայի հետ մեկնել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) և երեխային հանձնել մեկ այլ ընտանիքի, իսկ ինքը մեկնել ռազմի դաշտ։ Պատերազմից հետո երեխայի հետ կապը կորցրել է։
Հետո գնացել է Օդեսա, ամուսնացել, երկու երեխա ունեցել և զբաղվել թատերական գործունեությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է ընտանիքին. երեխաներն ու ամուսինը մահացել են, ու նա վերադարձել է Հայաստան, որտեղ հողին է հանձնել ընտանիքի մահացած անդամների աճյունները։
Այդ ժամանակ նա մտերիմ է եղել թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Վահրամ Փափազյանի հետ։ Փափազյանի աջակցությամբ նա բնակարան է ստացել Երևանում։
Հետո սկսել է որոնել իր կորած երեխային` Վրեժին։ Որոնումների ժամանակ նա իմացել է իմ մասին և կարծել, թե ես իր թոռն եմ` Վրեժի որդին։
Մենք հանդիպեցինք, ես նրան պատմեցի, որ իսկապես Վրեժի որդին եմ, բայց նրա թոռը չեմ։ Քանի որ հայրս ծնվել է նրա որդու ծնվելուց առաջ։
Դժբախտաբար ես այդ կնոջն ընդամենը երկու անգամ հանդիպեցի։
Հերթական հանդիպման ժամանակ ես նկատեցի, որ նրա ձեռքը փաթաթված էր։ «Ի՞նչ է եղել Ձեր ձեռքի հետ», —հարցրի նրան։ Տիկին Սաթենիկը քանդեց ձեռքի կապն ու ցույց տվեց ոսկե մատանին, որի վրա ամրացված աղավնու կտուցին նամակ էր, վրան գրված. «Սիրելի Սաթենիկին Անդրանիկից»։
Մատանին պատրաստել էր վիեննացի ոսկերիչը և հաստատ մեծ արժեք ուներ։ Կինը վախենում էր, որ կարող են իրեն կողոպտել ու ձեռքն անընդհատ փաթաթած էր պահում։
Տիկին Սաթենիկն իր մտավորականի կերպարով դաջվեց իմ հիշողության մեջ, նրա կյանքի դժբախտ պատմությունը մտքիցս դուրս չէր գալիս, որոշեցի կրկին հանդիպել. Պատմելու շատ բան կար, բայց չհասցրի։ Պարզվեց` նա հեռացել էր կյանքից։
Անդրանիկը հայ զորահրամանատար է, պետական գործիչ, ֆիդայապետ, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը։ Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
Իսկ զորավարն էլ իր հերթին ասել է. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար», «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է», «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»։