Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Սոֆյա Վերգարայի և Ջո Մանգանելոյի հարսանեկան գեղեցիկ պարը
Օրեր առաջ Ֆլորիդայում տեղի ունեցավ տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը: Հավերժ սիրո երդում տվեցին հայտնի դերասանուհի Սոֆյա Վերգարան և հայկական արմատներով դերասան Ջո Մանգանելոն: Եվ արդեն մի քանի օր է, ինչ ամբողջ համացանցը ողողված է նրանց շքեղ հարսանիքի լուսանկարներով:
Հարսը կրել է Zuhair Murad հռչակավոր բրենդի շլացուցիչ զգեստ, հարսանիքին ներկա է եղել ավելի քան 400 հյուր, որոնց մեջ այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Չեննինգ Տատումը, Սթիվեն Մոյերը և այլք:
Եվ ահա, Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում գեղեցիկ զույգի հարսանեկան պարը: