Հոդվածներ
Բահայական հարսանիք` Հայաստանում
2014 թվականի հուլիսի 7-ը յուրահատուկ օր էր Դուբայից ժամանած հրաշալի զույգի`Անդրեի և Նադայի համար: Նրանք պատրաստվում էին հավերժ սիրո երդում տալ հիասքանչ երկրում` Հայաստանում: Հարսանյաց արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում` Լոռու Թուֆենկյան «Ավան Ձորագետ» հյուրանոցում: Հարսանիքը անցավ Բահայի կրոնի ավանդույթներին համապատասխան, որը ամենահետաքրքիր մասն էր հայերիս համար: Արարողությունը աննկարագրելի շշմեցուցիչ էր` ուրախ մարդիկ, սրտաբուխ ժպիտներ և երջանիկ զույգ: Բոլորն այնքան մտերիմ էին, որ թվում էր, թե երկար տարիներ է ինչ ճանաչում ենք միյանց: Այս ամենից զատ, ամեն ինչ կազմակերպված էր հավուր պատշաճի և բարձր մակարդակով: Կազմակերպման աշխատանքները տարվել էին հարսանեկան արարողության ամենասկզբից մինչ միջոցառման ավարտը. հյուրերի դիմավորում և տեղավորում հյուրանոցում, միջոցառման, ռեստորանի ձևավորում, լուսային էֆեկտներ, ձայնի ապահովում, հյուրերի ճանապարհում: Արժե և տեղին է նշել, որ հարսանիքի կազմակերպումը իրականցվել է WeddingArmenia-ի` Հայաստանի լավագույն հարսանյաց կազմակերպչի կողմից: