Հոդվածներ
Նորաձևություն
Հարսանեկան զգեստներ այն հարսների համար, ովքեր ցանկանում են ունենալ անզուգական շքեղ տեսք. San Patrick 2015
Նաիրա Վերդյան
Հարսանեկան նորաձևության առաջատարներից մեկը` San Patrick-ը, որը հարսանեկան այնպիսի խոշոր կոնցերնի անդամ է, ինչպիսին "Pronovias Fashion Group" է, գեղեցիկն ու որակյալը գնահատողների ուշադրությանն է ներկայացրել հարսանեկան զգեստների 2015 հավաքածուն: Իսպանական այս հայտնի բրենդը թողարկում է իսկապես հիասքանչ զգեստներ, անգերազանցելի որակով և արտակարգ դիզայնով: San Patrick-ի զգեստները առանձնանում են իրենց կանացիությամբ ստեղծված են այն հարսների համար, ովքեր իրենց հարսանիքին ցանկանում են ունենալ անզուգական շքեղ տեսք: Ժամանակակից միտումների և դասական դարձած ոճերի համադրությունը այս զգեստները դարձնում են նմանը չունեցող արվեստի գործեր: