Հոդվածներ
Ձմեռային հարսանիքներ Հայաստանում
Ձմեռային հարսանիքները հաճախակի բնույթ չեն կրում, և հենց դա է դրանց էլ ավելի հատոկ և եզակի դարձնում: Ձմեռային եղանակը թույլ է տալիս դուրս գալ ավանդական հարսանեկան տոնակատարություն հասկացողության շրջանակներից, տալիս է հարսանեկան դեկորի լայն ընտրություն և խոստանում աննկարագրելի զգացմունքներ և հիշողություններ տոնի հետ կապված:
Ձմեռը՝ հեքիաթի, երազանքի, սիրով ջերմանալու ժամանակահատված է: Այնպես որ, ինչու չվերածել ձեր հարսանիքը մի այդպիսի հեքիաթի:
Ձմեռային եղանակի և ակտիվ հանգստի սիրահարներին հրավիրում ենք Հայաստան, հատկապես Ծաղկաձոր՝ անցկացնելու Ձեր ձմեռային հարսանիքը և միևնույն ժամանակ Ձեր մեղրամիսը Ծաղկաձորի լավագույն հյուրանոցներում՝ վայելով գեղեցիկ բնությունը, ճոպանուղիով զբոսանքը, դահուկներով, սահնակներով սահելը և այլն:
Դուք հիասքանչ անակնկալի կգաք՝ տեսնելով Ձեր հարսանեկան լուսանկարների գեղեցկությունը Ծաղկաձորի կախարդական բնության ֆոնի ներքո:
Ձմեռը Հայաստանում, երևի թե մոլորակի ամենագեղեցիկ ձմեռներից մեկն է: Շատ օտարերկրացիներ և սփյուռքահայեր նախընտրում են անցկացնել իրենց ձմեռային արձակուրդը Հայաստանի տեսարժան վայրերում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Աղվերանում և այլն: Ձեզ հետ Հայաստան բերեք Ձեր հյուրերին, ովքեր ներկա կգտնվեն ձեր հարսանյաց արարողությանը և միևնույն ժամանակ հիասքանչ հանգիստ կանցկացնեն:
Նախապես կապ հաստատելով և դիմելով “WeddingArmenia” ընկերության մասնագետներին, ընկերության բազմափորձ թիմը կդիմավորի Ձեզ և Ձեր հյուրերին հենց օդանավակայանում, կապահովի համապատասխան տրանսպորտային միջոցներով և կտեղապոխի այն հյուրանոցը, որը Դուք արդեն իսկ նախապես ամրագրել եք ընկերության մասնագետների խորհրդով և օգնությամբ, քանզի “WeddingArmenia” ընկերությունը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր էլիտար հյուրանոցների հետ: Այնուհետև ընկերության փորձառու մասնագետները կկազմակերպեն ձեր հեքիաթային ձմեռային հարսանիքը և հանգիստը: