Հոդվածներ
Աշնանային հարսանիքներ Հայաստանում
Աշունն արդեն ստանձնել է իր դերը և իր հետ բերել աշնանային հարսանիքների խենթ սեզոնը` ջերմ, պայծառ ու անկեղծ: Աշունը, թերևս տարվա լավագույն ժամանակահատվածն է հարսանիքների համար: Հայաստանում, այն համարվում է ոսկե սեզոն, աշնանը բացվում է շատ գեղեցիկ և զարմանահրաշ տեսարան:
Աշունը հրաշալի ժամանակահատված է ավարտին հասցնելու հինը և նորին սկիզբ դնելու: Դեռ վաղ ժամանակներից եկել է այն ավանդույթը, որ հարսանիքները անցկացնում են բերքահավաքից հետո: Այսպիսով Հայաստանը հարուստ է բերքով՝ քաղցր մրգերով և հատապտուղներով: Որքան առատ է լինում սեղանը, այնքան ավելի քիչ են խնդիրները:
Հարուստ, բայց ոչ թանկ սեղան և դեկոր. (մի արկղ լի կարմիր խնձորներ, հյութալի հասած խաղողի զամբյուղներ, տարբեր չափի դդումներ, որոնք կզարդարեն հարսանեկան արարողությունը):
Բոլորը վերադարձել են արձակուրդներից, լի են էներգիայով և բարձր տրամադրությամբ: Այնպես որ, կարելի է ասել, որ աշունը պատմականորեն և գենետիկորեն գերակա սեզոն է հարսանիքների համար:
Հարսանիքը կազմակերպել աշնանը այնքանով է լավ , որ դրսում ջերմաստիճանը չի գերազանցում 35 աստիճանից: Լուսանկարներում չեն լինի կարմրած դեմքերով և քրտինքը ճակատին մարդիկ:
Եզակի լույս: Միայն աշնանն է, որ լույսը մի փոքր ցրված է: Տարվա հենց այս եղանակին կարելի է ստանալ զարմանահրաշ կադրեր, երբ ընկնում են դեղնած տերևները, բայց միևնույն ժամանակ դեռ աճում է կանաչ խոտը: Այսպիսով, կարող եք կազմակերպել Ձեր աշնանային հարսանիքը Հայաստանում, “Wedding.am”-ի բազմափորձ մասնագետների օգնությամբ: