Հոդվածներ
Ֆրանսիական Պոլինեզիա
Խաղաղ օվկիանոսի փիրուզագույն ջրերը, հայացքի մեջ չտեղավորվող անծայրածիր հորիզոնները, ջրի եւ երկնքի փոխադարձ արտացոլանքն իրար մեջ, օվկիանոսի զով շունչը...այս ամենի անունը Ֆրանսիական Պոլինեզիա է: Այն բաղկացած է 180 դրախտային կղզիներից, որոնք առաջացել են տարբեր դարերում ժայթքած հրաբուխներից, ինչն ապահովում է տարբեր ու բազմազան լանդշաֆտ: Տուրիստները հիմնականում իրենց ուշադրությանն են արժանացնում Թաիթի, Բորա-բորա, Մորեա, Խուախինե կղզիները:
Այստեղ ամեն օր կարելի է տեսնել տուրիստներ աշխարհի բոլոր անկյուններից: Նրանք երեխաների պես քնած են գամակներում, կամ հյութ են խմում անանասի ու կակոսի միջուկներից, հետեւում են ծովախեցգետինների մրցություններին, կամ էլ ուրախացում քաղաքի աղմուկից հոգնած նյարդերին հնադարյան պոլինեզյան բաղադրատոմսերով պատրաստված մերսումներով: Նրանք ապրում են բամբուկե եւ ծղոտե տներում, բայց ունեն հոգուն եւ մարմնին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: Երեկոյան վայելում են մայրամուտը` ոտքերը Խաղաղ օվկիանոսի ջրերի խաղին հանձնած:
Վաղ առավոտյան Ձեզ կարթնացնի ոչ թե զարթուցիչը կամ աշխատանքից ուշանալու մասին տհաճ միտքը, այլ ծաղիկներով զարդարված նախաճաշը` սուրճ, անանասի, կակոսի հյութ եւ քաղաքակրթությանը դեռեւս անհայտ քաղցրավենիքներ:
Այս եւ շատ այլ պատճառներով ամեն օր այստեղ ժամանում են ինքնաթիռներ, ուր ազատ տեղ չի լինում: Հենց օդանավակայանում տուրիստների պարանոցին անց են կացնում ծաղիկներով հյուսված շղթաներ` ազդարարելով մուտքը դրախտ:Ժամանակային տարբերությունը Հայաստանի հետ կազմում է 13 ժամ ետ:
Կղզիներում հիմնական լեզուներն են ֆրանսերենն ու թաիթերենը, իհարկե, տուրիստների համար տեղացիները յուրացրել են նաեւ անգլերենը: Պաշտոնական դրամը CFR-ն է` խաղաղօվկիանոսյան ֆրանկը, որի 119, 33 միավորը համարժեք է 1 եվրոյին: Նշենք, որ Հայաստանում լայն տարածում ունեցող թեյավճարը Պոլինեզիայում արդիական չէ: Տեղացիները գերդասում են լսել որեւէ հաճելի խոսք, կամ արժանանալ ժպիտի: Կլիման հիմնականում արեւադարձային է, բուսականությունը հիացնում է կլոր տարի, օվկիանոսի ջուրը, ի տարբերություն Սեւանի, հաստատուն է` 26 օC: Ուղեւորության պատրաստվելիս չմոռանաք Ձեզ հետ վերցնել ծովափյա ամառային շորեր, սանդալներ, քսուկներ արեւից պաշտպանվելու համար, եւ իհարկե, լողազգեստ:
Ետդարձին Հայաստանում մնացած դժբախտների համար կարող եք բերել ծովախեցիներ, սեւ մարգարիտներ, չորացրած արեւադարձային մրգերից պատրաստված կոմպոզիցիաներ եւ այլն:
Մեկնաբանություններ
A.-in
05:53 05.09.2009
A. jan mi tari ancav,bayc harsaniqs der chexav,voch senc hrashq texum,vochel urish..chmtaces vor exela, bayc qez moracel em.
A.-in
05:46 27.11.2008
Sireli A. ete tenc lini urem du arajin hravirvacy klines. N.
A.
05:35 27.11.2008
Hech chmtaces N. jaaaaaaaaan,, ayd orn ahavor mota.
N.
02:31 27.11.2008
nenc kuzem im harsaniqy tenc mi hrashq texum lini
R....
04:33 06.11.2008
Erani es el ayntex linei
Նարինե
05:10 29.10.2008
Երանի նրանց ովքեր եղել են այս հրաշք տեղում
MX
04:06 22.09.2008
Мягко говоря в Армению принесите утешительный подарок, после того как они увидят места где вы побывали....