Հոդվածներ
Ռուս հարսը գեղեցիկ անակնկալ մատուցեց հայ փեսային` իրենց յուրօրինակ պսակադրությունը կազմակերպելով Զվարթնոցում
Հայկական հարսանիքների շարքից Wedding.am-ը այսօր իր ընթերցողներին պատմում է անչափ գեղեցիկ սիրո պատմության մասին ռուս աղջկա և հայ տղայի միջև, ովքեր որոշեցին ամուսնանալ հենց Հայաստանում:
Օքսաննայի և Էռնեստի սիրո պատմությունը արդեն մի քանի տարվա պատմություն ուներ:
Էռնեստի հայրենիքը Հայաստանն է, սակայն նա ծնվել և մեծացել էր Ռուսաստանում, որտեղ էլ հանդիպել էր իր կյանքի սիրուն` Օքսաննային: Համատեղ մի քանի տարվա կյանքից հետո Էռնեստը որոշում է Օքսաննայի հետ այցելել Հայաստան, որտեղ ինքն էլ առաջին անգամ լինելու: Եվ հենց այդ այցելությունից հետո էլ սկսվում է այս հետաքրքիր պատմությունը:
«Հարսնացուն հյուսիսից» իսկապես սիրահարվում է իր ընտրյալի հայրենիքին: Անցկացված մի քանի օրերը բավական է լինում որոշում կայացնելու, որ հենց այստեղ էլ պետք է տեղի ունենան իրենց ամուսնության և պսակադրության արարողությունները: Սակայն Օքսաննան իր այդ գեղեցիկ որոշման մասին ոչինչ չի ասում Էռնեստին, որպեսզի կարողանա հետաքրքիր անակնկալ մատուցել իր փեսացուին:
Իրենց այցելած պատմամշակութային բոլոր վայրերից ռուս հարսնացուն ամենից շատ հավանում է Զվարթնոցի հուշահամալիրը: Ընտրությունը արդեն կատարված էր. պսակադրությունը հենց այնտեղ էլ տեղի կունենար, իսկ հարսանեկան խնջույքը որևէ գեղեցիկ սրահում:
Երբ ամեն ինչ արդեն պլանավորված էր, Օքսաննան իր անակնկալով կարողանում է իսկապես հիացնել և ոգևորել Էռնեստին:
Հարսանիքին ներկա էին դրսից հրավիրված մի շարք հյուրեր, ովքեր առաջին անգամ հնարավորություն ունեցան լինելու Հայաստանում, շրջել պատմական հայտնի վայրերով և վայելել հայկական հարսանիքի շքեղությունը:
Լուսանկարները` Wedding Armenia-յի
Լուսանկարիչ` Անդրանիկ Քեշիշյան