Հոդվածներ
Թռչնի վանդակները, որպես հարսանեկան դեկոր
Վերջերս թռչունների վանդակներով հարսանեկան ձևավորումները շատ արդիական են դարձել: Շատ վանդակները վինտաժ ոճի են: Սա նշանակում է, որ դրանք համապատասխան են վիտաժ, շեբի շիկ և պրովանս ոճի հարսանիքների դեպքում: Բույնը կարող է պատրաստված լինել մետաղից կամ փայտից, լինել տարբեր չափերի, ձևերի և գույների:
Դառնալով ձևավորման մաս` թռչնի վանդակները ստեղծում են եզակի, նուրբ և ռետրո միջավայր:
Մետաղե վանդակները կարող են սեղանի հրաշալի ծաղկային դեկորացիա դառնալ:Գույները ընտրեք համապատաասխան հարսանիքի գույներին, իսկ ծաղիկները` հարսի փնջից:
Մետաղե վանդակները կարելի է կիրառել, որպես մոմակալ` կենտրոնում տեղադրելով մոմմեր:
Դրանցով ձևավորում են հյուրերի կամ տորթի սեղանը, բացօթյա այգին` որտեղ անցացվում է հարսանեկան միջոցառումը: Եկեք միասին դիտենք թռչնի վանդակները կիրառելու մի քանի տարբերակ: