Հոդվածներ
Նորություններ
Գեղեցկուհի հայուհին՝ աշխարհահռչակ հայ դիզայների ստեղծած հարսանեկան զգեստով (ֆոտո)
Հայտնի հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը շարունակում է ամբողջ աշխարհին հիացնել իր անկրկնելի ստեղծագործություններով: Նրա ստեղծած հարսանեկան զգեստները այնպիսի շլացուցիչ տեսք ունեն, որ յուրաքանչյուր հարս՝ անկախ ազգությունից կցանկանա կրել այդ զգեստները:
Wedding.am-ը արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է ներկայացնելու այս տաղանդավոր լիբանանահայի անկրկնել գործերը, որոնցից ամենատպավորիչներից էր Քուվեյթի արքայատոհմի` Ալ Սաբահ տոհմի արքայադուստր շեյխուհի Սառա Ալ Սաբահի զգեստը:
Այս անգամ իր հարսանեկան զգեստը Գրիգոր Ջաբոթյանին վստահել է մոսկվայաբնակ հայուհի Լիլիթա Մեժլումյանը: Գեղեցկուհի հայուհին, ով Ռուսաստանում հայտնի բարձրաշխարհիկ օրիորդ է, իսկապես շլացուցիչ տեսք ունի Գրիգորի ստեղծած զգեստով: