Հոդվածներ
Վարպետը եվ Շուշիկը
Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլեւ բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, եւ այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: Նրա սիրո պատմությունը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի գրաքննադատ, իսահակյանագետ Հովհաննես Ղանալանյանի ' Հուշ, դիմանկար' գրքից:
Պատմում է Ավետիք Իսահակյանը...
'...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչեւ կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա եւ ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է եւ իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:
Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի 'Դարդս լացեք' բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը եւ վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու եւ ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ով էի նրա կողքին...
Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, եւ ես այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել եւս` որեւէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….'
Իսահակյանի կինը չափազանց բարեկիրթ մի անձնավորություն էր, ով ընդունեց ամուսնուն իր բոլոր թերություններով հանդերձ եւ ջերմ պահեց օջախը մինչեւ Վարպետի կյանքի վերջին օրերը...
Մեկնաբանություններ
ARPINE
10:34 22.04.2012
misht el hajeli e kardal haytnineri siro patmutyunner@, manvnd groxneri
Xeloq phesacu
06:25 22.04.2012
Shushanik@ vor herun nayer, Varpeti het kgaxther Vienna, mer patmutyunn el kunenar happy end :))) Mer varpetnel mi bari ptughy chi eghel, et negn ajalin sovorel@ brnel a
NARA
02:43 29.11.2011
BRAVO VARPETI KNOJ@
Ani
10:35 21.11.2011
inch hetaqrqir ser e mer Varpeti kin@ inch dimackun u nvirvac kin e exel vor chi gnacel Varpeti koxqic bayc inch dajan e indz tvum e Shushik@ shat esasirabar e motecel mer varpeti sirun u caxranqov @ndunel
Elush
12:57 19.11.2011
Kap chuni te Isahakyan@ sirele ir knoj@ te che,,,mard ka sirum e bayc chi hargum,isk mer Varpet@ shat lave varvel ir knoj het,,,u baci ayd kin@ Isahakyanin shate sirel,isk ete mekin sirum es inchel ani mievnuyne knerenq nran...
Lia
04:00 08.07.2009
Vaaaaaaay, Goharik jaaaaan, nexveci, vor edpes asecir!!!
goharik
02:59 08.07.2009
iskakan ser@ kyanqum mek angam e linum, u shat-shater@ da chen el unenum
հորդառատ անձրև
10:47 08.05.2009
արա՜աաաաա՜՜աաաա....այ քեզ բաա՜՜՜՝աաան......աարաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜՜՜
natali
06:44 27.12.2008
es shat sxal em hamarym nman cajln,tikin shyshanikn chi sirel ir amusnyn,chi hargel ir amysny zgacmynknern,isk mer MECN VARPETN el nman ban chpetc e tyjl tar iren
ANI
00:11 18.11.2008
im karciqov da tanjanqe exel, aprel mi mardu het u imanal vor minchev mah sirum e ayl knoj.....
Ellada
02:25 17.10.2008
Aprel mi knoj koxqin, bayc sirel urishin... Amen depqum lav e vor Isahakyan@ nshel e vor knoj koxqin erjanik e exel, da karevorn hangamanq e.
YeRo
07:51 03.08.2008
Apri varpeti kin@