Հոդվածներ
Հայտնի է Ջեսիկա Սիմփսոնի և էրիկ Ջոնսոնի հարսանիքի օրը:
Հայտնի ամերիկյան փոփ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը հայտարարել է իր և NFL -ի նախկին խաղացող Էրիկ Ջոնսոնի հետ ամուսնության օրը: Զույգը որորշել է համատեղել իր և իրենց երկրի տոնը՝ ԱՄՆ-ի անկախության օրը, և պսակադրվել հուլիսի 4-ին: Ջեսիկան և Էրիկը նշանադրվել են 2010 թվականի նոյեմբեր ամսին:
Նախկինում Ջեսիկան երազում էր արարողությունը անցկացնել Իտալիայի Կապրի կղզում, բայց նա իր այդքան սպասված «այո»-ն կասի Սանտա-Բարբարայում: Ինչպես հայտնում են երգչուհու ծանոթները բրիտանական The Daily Mail շաբաթականին, Ջեսիկայի այս հարսանյաց զգեստը խիստ կտարբերվի այն զգեստից, որը նա կրել էր Նիկոլ Լաշի հետ ամուսնության ժամանակ (այն ժամանակ նա կրում էր Vera Wang): Թե ինչ ձև կունենա զգեստ դեռևս չի մանրամասվում, սակայն սպասվում է, որ այն ճերմակ չի լինի, քանի որ սա Ջեսիկայի համար երկրորդ ամուսնությունն է: Ակնկալվում է, որ հարսանիքը բազմամարդ կլինի. միայն Էրիկի ընտանիքի անդամները 90 հոգի են: